Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետի, 18,19,21 կետերի «Տեղական տուրքերի և վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 2-րդ մասի «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածի պահանջներով. 1. Հաձայնություն տալ Մարտունի համայքնի 05-003-1084-0001 ծածկագրով գյուղատնտեսական նպատակային նշանակության արոտավայրերի գործառնական նշանակության 64,0 հա հողամասը արտամրցույթային կարգով վարձակալությամբ որպես արոտավայր օգտագործելու նպատակով հատկացնել «Մարտունի քաղաքի արոտօգտագործողների միավորում» սպառողական կոոպերատիվին:
2. Տարածքը վարձակալությամբ հանձնել 3 տարի ժամկետով :
3. Վարձավճարը սահմանել 1 հա դիմաց 1575 դրամ տարեկան՝ ընդհամենը 100800 (մեկ հարյուր հաազար ութ հարյուր ) Հայաստանի Հանրապետության դրամ:
4. Սույն որոշման ընդունմամբ ուժը կորցրած ճանաչել Մարտունի համայնքի ավագանու 28.06.2019 թվականի թիվ 64 որոշումը: |