Այսօր: Շաբաթ, 11 Մայիսի 2024թ.
Մարտունու համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 170
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՄԱՐՏՈՒՆԻ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ N 93
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ԹԱԹՈՒԼ ԴԱՎԹՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Մարտունի ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2023 թվականի N_
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՄԱՐՏՈՒՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ 2023 ԹՎԱԿԱՆԻ ԲՅՈՒՋԵԻ ԾԱԽՍԱՅԻՆ ՄԱՍՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի պահանջով․

  1. Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի 2023 թվականի բյուջեի բյուջետային ծախսերի գործառնական դասակարգման «Հանրակարթական ուսուցում» նախահաշվի 4819 հոդվածից 3488000 ՀՀ դրամ տեղափոխել նույն նախահաշվի 4657 հոդված և որպես համաֆինանսավորում հատկացնել «Կրթական ծրագրերի կենտրոն» ծրագրերի իրականացման գրասենյակ պետական հիմնարկին` Մարտունի համայնքի «Գեղհովիտի Ալ. Մյասնիկյանի անվան թիվ 1 միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ում նախադպրոցական կրթության միկրոծրագիր իրականացնելու նպատակով (նախակրթարանի կառուցում): 
  2. Մարտունի համայնքի 2023 թվականի բյուջեի բյուջետային ծախսերի գործառնական դասակարգման «Շրջակա միջավայրի պաշտպանություն» նախահաշվի 4251 հոդվածից 4500000 ՀՀ դրամ տեղափոխել նույն նախահաշվի 4239 հոդված` Մարտունի համայնքի տարածքում թափառող կենդանիների (շների) վնասազերծման (ստերջացման) ծառայություն ձեռք բերելու նպատակով: 
  3. Մարտունի համայնքի 2023 թվականի բյուջեի բյուջետային ծախսերի գործառնական դասակարգման «Ճանապարհային տրանսպորտ» նախահաշվի 5112 հոդվածից պակասեցնել ընդամենը 20238.0 հազար դրամ և հատկացնել Մարտունի համայնքի 2023 թվականի բյուջեի բյուջետային ծախսերի գործառնական դասակարգման՝
    ա) նույն նախահաշվի 5134 հոդվածին՝ 5990.0 հազար դրամ` Մարտունի քաղաքի Երևանյան փողոցի հիմնանորոգման աշխատանքների նախագծանախահաշվային փաստաթղթեր կազմելու նպատակով.
    բ) «Գազատարի կառուցում» նախահաշվի 5134 հոդվածին` 648.0 հազար դրամ` Գեղհովիտ և Ձորագյուղ բնակավայրերում գազատարի կառուցման աշխատանքների նախագծանախահաշվային փաստաթղթեր կազմելու նպատակով.
    գ) «Նախադպրոցական կրթություն» նախահաշվի 5134 հոդվածին՝ 5200.0 հազար ՀՀ դրամ` սուբվենցիոն ծրագրով իրականացվող Մարտունի քաղաքի թիվ 2, Երանոս և Վարդենիկ բնակավայրերի մանկապարտեզների վերանորոգման աշխատանքների նախագծանախահաշվային փաստաթղթեր կազմելու, 5122 հոդվածին՝ 6000.0 հազար դրամ` մանկապարտեզների կարքների համար գույք ձեռք բերելու նպատակով:
    դ) «Ջրամատակարարում և ջրահեռացում» նախահաշվի 5134 հոդվածին՝ 2400.0 հազար ՀՀ դրամ` Մարտունի համայնքի բնակավայրերում սուբվենցիոն ծրագրով իրականացվող խմելու ջրագծերի կառուցման աշխատանքների նախագծանախահաշվային փաստաթղթեր կազմելու նպատակով:
  4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ՀՈՎՀԱՆՆԵՍ ՀՈՎԵՅԱՆ


Նախագիծ կազմող ՍՎԵՏԼԱՆԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 

Քվեարկությանը չեն մասնակցել Վահագն Դավթյանը,  Մեխակ Հակոբյանը և Սյուզաննա Մարկարյանը։

Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք. Մարտունի, Շահումյան 2, 1401
+(374) 60 743401
info@martuni.am
Պաշտոնական էլ. փոստ` 10025455@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՄԱՐՏՈՒՆՈՒ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner