Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 56-րդ հոդվածի 5-րդ մասի, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 29-րդ կետի պահանջներով, հիմք ընդունելով ՀՀՇՆ 30.01.2014 «Քաղաքաշինություն. քաղաքային և գյուղական բնակավայրերի հատակագծում և կառուցապատում» շինարարական նորմերի 81-րդ կետը, Լիճք բնակավայրի վարչական ղեկավարի պարտականությունները կատարող Հրայր Հարությունյանի 20.06.2023 թվականի №95 գրությունը՝
- Տալ համաձայնություն Մարտունի համայնքի Լիճք բնակավայրի բնակիչ Տարոն Լադիկի Սահակյանի կողմից Լիճք բնակավայրի Ա-6 թաղամասի 7-րդ փողոց, թիվ 31 հասցեում գտնվող իր բնակելի կառուցապատման հողամասի սահմանագծով համայնքային սեփականություն հանդիսացող տարածքի (հողամասի) սահմանին կից ինքնակամ կառուցած բնակելի տունը և օժանդակ շինություններն օրինականացնելու:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
|