Այսօր: Ուրբաթ, 10 Մայիսի 2024թ.
Մարտունու համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 93
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՄԱՐՏՈՒՆԻ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ N 186-Ն
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ԹԱԹՈՒԼ ԴԱՎԹՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Մարտունի ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2022 թվականի N_
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՄԱՐՏՈՒՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ 2022 ԹՎԱԿԱՆԻ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի պահանջով`

  1. Մարտունի համայնքի 2022 թվականի բյուջեի պահուստային ֆոնդից ընդամենը 625000.0 հազար դրամ հաշվանցել բյուջետային ծախսերի գործառնական դասակարգման «Ճանապարհային տրանսպորտ» նախահաշվի 5112 հոդվածին` Մարտունի համայնքում սուբվենցիոն ծրագրով իրականացվող Ներքին Գետաշեն, Վերին Գետաշեն, Արծվանիստ, Ծովինար, Վարդենիկ, Գեղհովիտ, Լիճք, Երանոս, Ծակքար, Ձորագյուղ, Վարդաձոր, Լեռնակերտ բնակավայրերի և Մարտունի քաղաքի փողոցների ասֆալտապատման աշխատանքների կատարման նպատակով:
  2. Մարտունի համայնքի 2022 թվականի բյուջեի բյուջետային ծախսերի գործառնական դասակարգման «Օրենսդիր և գործադիր մարմիններ, պետական կառավարում» նախահաշվի 5122 հոդվածից պակասեցնել ընդ. 666933.0 հազար դրամ և հաշվանցել.
    2.1. նույն նախահաշվի 5113 հոդվածին 19346.0 հազար դրամ` Մարտունի համայնքի համայնքապետարանի վարչական շենքի 2-րդ և 4-րդ հարկերի վերանորոգման աշխատանքների կատարման նպատակով.
    2.2. «Ոռոգման համակարգերի վերանորոգում և շահագործում» նախահաշվի 5112 հոդվածին 200082.0 հազար դրամ, 5113 հոդվածին 22736.0` Մարտունի համայնքի Երանոս, Վարդաձոր, Ձորագյուղ, Մադինա, Վ. Գետաշեն, Վաղաշեն, Վարդենիկ, Ծովինար և Արծվանիստ բնակավայրերի ոռոգման առուների վերակառուցման նպատակով.
    2.3. «Ջրամատակարարում և ջրահեռացում» նախահաշվի 5112 հոդվածին 54227.0 հազար դրամ, 5113 հոդվածին 41653.0 հազար դրամ, 5134 հոդվածին 990.0 հազար դրամ՝ Մարտունի համայնքի Լիճք, Զոլաքար, Ձորագյուղ, Աստղաձոր, Երանոս, Վաղաշեն, Վարդենիկ և Ծակքար բնակավայրերի խմելու ջրագծերի ներքին և արտաքին ցանցերի վերանորոգման նպատակով.
    2.4. «Գազաֆիկացում» նախահաշվի 5112 հոդվածին 41653.0 հազար դրամ` Մարտունի համայնքի Ն․Գետաշեն, Վարդենիկ, Զոլաքար, Աստղաձոր բնակավայրերի և Մարտունի քաղաքի Խաչատրյան ու Նարեկացի փողոցների գազաֆիկացման աշխատանքների կատարման նպատակով.
    2.5. «Փողոցների լուսավորում» նախահաշվի 5112 հոդվածին 76161.0 հազար դրամ` Մարտունի համայնքի Ծովինար, Ծակքար, Ձորագյուղ և Վաղաշեն բնակավայրերի փողոցների լուսավորման ցանցերի ընդլայման նպատակով․
    2.6. «Նախադպրոցական կրթություն» նախահաշվի 5113 հոդվածին 75810.0 հազար դրամ` Մարտունի համայնքի Երանոս, Վարդենիկ և Ծովինար բնակավայրերի մանկապարտեզների շենքերի ու խաղահրապարակի վերանորոգման նպատակով․
    2.7. «Մշակույթի տներ և ակումբներ» նախահաշվի 5113 հոդվածին 50825.0 հազար դրամ` Մարտունի համայնքի Ծակքար և Ծովինար բնակավայրերի մշակույթի կենտրոնների հիմնանորոգման նպատակով.
    2.8. «Ճանապարհային տրանսպորտ» նախահաշվի 5112 հոդվածին 83450.0 հազար դրամ` Մարտունի քաղաքի Գետափնյա 2, Կոմիտաս, Գ․Նժդեհ, Կարապետյան, Վ․Մամիկոնյան փողոցների մայթերի սալարկման և Ծակքար բնակավայրի 6 և 10-րդ փողոցները միացնող կամրջի կառուցման նպատակով:
  3. Մարտունի համայնքի 2022 թվականի բյուջեի բյուջետային ծախսերի գործառնական դասակարգման «Ընդհանուր բնույթի հանրային ծառայություններ» նախահաշվի 4657 հոդվածից պակասեցնել ընդ. 2575.0 հազար դրամ և հատկացնել բյուջետային ծախսերի գործառնական դասակարգման «Արտադպրոցական դաստիարակություն» նախահաշվին, այդ թվում՝
    3.1. 995.0 հազար դրամ հատկացնել նշված նախահաշվի 4261 հոդվածին` «Մարտունու Սմբատ Մհերյանի անվան մարզադպրոցի» և Երանոսի «Կիլիկիա» ֆուտբոլային թիմերի համար մարզահագուստ գնելու նպատակով.
    3.2. 270.0 հազար դրամ հատկացնել նշված նախահաշվի 4727 հոդվածին` Հայաստանի Հանրապետությունում անցկացված բռնցքամարտի առաջնությունում մրցանակային տեղեր զբաղեցրած սաներին և նրանց մարզիչներին դրամական խրախուսում հատկացնելու նպատակով.
    3.3. 1310.0 հազար դրամ հատկացնել նշված նախահաշվի 4111 հոդվածին` մարզադպրոցի հասիքացուցակի փոփոխություններով պայմանավորված աշխատողների աշխատավարձերը վճարելու նպատակով:
  4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ՀՈՎՀԱՆՆԵՍ ՀՈՎԵՅԱՆ


Նախագիծ կազմող ՍՎԵՏԼԱՆԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք. Մարտունի, Շահումյան 2, 1401
+(374) 60 743401
info@martuni.am
Պաշտոնական էլ. փոստ` 10025455@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՄԱՐՏՈՒՆՈՒ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner