Այսօր: Հինգշաբթի, 9 Մայիսի 2024թ.
Մարտունու համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 24
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՄԱՐՏՈՒՆԻ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ N 75-Ն
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ՀՈՎՍԵՓ ՏՈՆՈՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Մարտունի ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2020 թվականի N_
ՄԱՐՏՈՒՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 17-Ը ՀՈՒՆՎԱՐԻ 2020 ԹՎԱԿԱՆԻ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՄԱՐՏՈՒՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ 2020 ԹՎԱԿԱՆԻ ԲՅՈՒՋԵՆ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԹԻՎ 3-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ  հոդվածի 1-ին մասի  5-րդ կետի, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ  հոդվածի պահանջներով.

Մարտունի համայնքի ավագանու 17-ը հունվարի 2020 թվականի «Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի 2020 թվականի բյուջեն հաստատելու մասին» թիվ 3-Ն որոշման մեջ կատարել հետևյալ  փոփոխությունները.

1.Մարտունի համայնքի 2020 թվականի բյուջեի վարչական մասի պահուստային ֆոնդի 4891 հոդվածից 2000000 (երկու միլիոն ) Հայաստանի Հանրապետության դրամ  տեղափոխել ընդհանուր բնույթի հանրային ծառայություններ նախահաշիվ, որից 4267 հոդված 500000 (հինգ հարյուր հազար) Հայաստանի Հանրապետության դրամ ՝  սննդամթերք ձեռք բերելու համար և 4237 հոդված 500000 ( հինգ հարյուր հազար) Հայաստանի Հանրապետության դրամ ՝ հյուրանոցային ծախսեր կատարելու համար, 4819 հոդված 1000000  (մեկ միլիոն) Հայաստանի Հանրապետության դրամ ՝ Հայոց բանակին նվիրատվություն:

2. COVID-19-ով պայմանավորված տեղական ինքնակառավարման մարմիններում ինքնամեկուսացված անձանց ֆինանսական փոխհատուցման համար Մարտունի համայնքի 2020 թվականի բյուջեի վարչական մասի եկամուտները ավելացնել 554623 ( հինգ հարյուր հիսունչորս հազար վեց հարյուր քսաներեք ) Հայաստանի Հանրապետության դրամով:
Ծախսային մասով 554623 ( հինգ հարյուր հիսունչորս հազար վեց հարյուր քսաներեք ) Հայաստանի Հանրապետության դրամը տեղափոխել ընդհանուր բնույթի հանրային ծառայություններ նախահաշվի 4267 հոդված COVID-19-ով պայմանավորված Մարտունի համայնքում ինքնամեկուսացված անձանց սննդամթերք տրամադրելու համար:

 


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ԱՐՄԵՆ ԱՎԵՏԻՍՅԱՆ


Նախագիծ կազմող ԳԱԳԻԿ ՈՍԿԱՆՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք. Մարտունի, Շահումյան 2, 1401
+(374) 60 743401
info@martuni.am
Պաշտոնական էլ. փոստ` 10025455@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՄԱՐՏՈՒՆՈՒ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner