Այսօր: Ուրբաթ, 10 Մայիսի 2024թ.
Մարտունու համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 127
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՄԱՐՏՈՒՆԻ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ N 22
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ԴԱՎԻԹ ԴԱՎԹՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Մարտունի ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2024 թվականի N_
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՄԱՐՏՈՒՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԵՆԹԱԿԱՅՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՀԻՄՆԱՐԿՆԵՐԸ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ԵՎ ԱՆՎԱՆԱՓՈԽԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 15-րդ կետի, «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 5-րդ մասի պահանջներով և հիմք ընդունելով Մարտունի համայնքի ղեկավարի առաջարկը՝ համայնքի ավագանին որոշում է․

  1. Համաձայնություն տալ Մարտունի համայնքի ղեկավարի առաջարկին՝ Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի «Զոլաքարի մշակույթի տուն», «Ծովինարի մշակույթի կենտրոն», «Ներքին Գետաշենի մշակույթի կենտրոն», «Լիճքի մշակույթի տուն», «Վարդաձորի մշակույթի կենտրոն», «Ծովասարի մշակույթի կենտրոն», «Արծվանիստի մշակույթի կենտրոն» և «Ձորագյուղի մշակույթի կենտրոն» մշակութային հիմնարկները համապատասխանաբար Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի «Զոլաքարի մշակույթի կենտրոն», «Ծովինարի մշակույթի կենտրոն», «Ներքին Գետաշենի մշակույթի կենտրոն», «Լիճքի մշակույթի կենտրոն», «Վարդաձորի մշակույթի կենտրոն», «Ծովասարի մշակույթի կենտրոն», «Արծվանիստի մշակույթի կենտրոն» և «Ձորագյուղի մշակույթի կենտրոն» համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների վերակազմակերպելու և անվանափոխելու վերաբերյալ։
  2. Մարտունի համայնքի ղեկավարին՝ օրենքով սահմանված կարգով սկսել սույն որոշման 1-ին կետում նշված մշակութային հիմնարկները համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների վերակազմակերպելու և անվանափոխելու գործընթացը։
  3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ՀՈՎՀԱՆՆԵՍ ՀՈՎԵՅԱՆ


Նախագիծ կազմող ՍՎԵՏԼԱՆԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 

Քվեարկությանը չեն մասնակցել Լուսինե Վարդանյանը, Պապ Դանիելյանը և Հակոբ Բարոյանը։

Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք. Մարտունի, Շահումյան 2, 1401
+(374) 60 743401
info@martuni.am
Պաշտոնական էլ. փոստ` 10025455@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՄԱՐՏՈՒՆՈՒ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner