Այսօր: Երեքշաբթի, 14 Մայիսի 2024թ.
Մարտունու համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 6
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՄԱՐՏՈՒՆԻ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ N 31
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ԱՐՄԵՆ ԱՎԵՏԻՍՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Մարտունի ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2017 թվականի N_
ՄԱՐՏՈՒՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ, ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԻ ԹՎԱՔԱՆԱԿԸ, ՀԱՍՏԻՔԱՑՈՒՑԱԿԸ ԵՎ ՊԱՇՏՈՆԱՅԻՆ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 21.12.2016Թ. ԹԻՎ 106-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով  «Իրավական ակտերի  մասին» ՀՀ օրենքի 70-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի, ՀՀ կրթության և գիտության նախարարի 26.01.2017թ. № 29-ն հրամանի պահանջներով  

Մարտունի համայնքի ավագանու 21.12.2016թ. « Մարտունի համայնքի համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների կառուցվածքը, աշխատակիցների  թվաքանակը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը հաստատելու մասին» թիվ 106-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները:

1. «Մարտունի քաղաքի թիվ 3 մանկապարտեզ» ՀՈԱԿ և «Մարտունի քաղաքի թիվ 4 մանկապարտեզ» ՀՈԱԿ բաժինների 11-րդ կետերի «կոորդինատոր» բառերը փոխարինել «գործավար» բառով, իսկ «հաստիքային միավորը-0,75» բառերը փոխարինել «Հաստիքային միավորը- 0,5 բառերով»:

2.ա) «Մարտունի քաղաքային համայնքի կոմունալ սպասարկում և բարեկարգում» ՀՈԱԿ բաժինը լրացնել հետևյալ բովանդակությամբ 20-րդ  և 21-րդ կետերով.

20 «Կենտրոնական աղբավայրի պահակ- Հաստիքային միավորը՝0,5, դրույքաչափը՝ 50000 դրամ, աշխատավարձը՝50000 դրամ, 20℅-ը- 8000 դրամ, ընդամենը՝ 58000 դրամ, թվաքանակը՝1»

21 «Կենտրոնական աղբավայրի պահակ- Հաստիքային միավորը՝0,5, դրույքաչափը՝ 50000 դրամ, աշխատավարձը՝50000 դրամ, 20℅-ը- 8000 դրամ, ընդամենը՝ 58000 դրամ, թվաքանակը՝1»

բ) Պայմանագիրը կնքել 01.05.2017թ.-ից մինչև 01.09.2017թ.

3.«Մարտունի քաղաքային համայնքի Սմբատ Մհերյանի անվան մարզադպրոց» ՀՈԱԿ բաժնում

ա) «Պահակ- հաստիքային միավորը 1, դրույքաչափը-72944 դրամ, 20℅-ը՝ 8000, ընդամենը՝80944 դրամ, թվաքանակը՝1», բառերը  փոխարինել ) «Պահակ- հաստիքային միավորը 0,5, դրույքաչափը-36472 դրամ, 20℅-ը՝ 7300, ընդամենը՝43772դրամ, թվաքանակը՝1»

բ) բաժինը լրացնել հետևյալ բովանդակությամբ 8-րդ կետով՝

8. Տնտեսվար- հաստիքային միավորը՝0,5, դրույքաչափը- 36472 դրամ, 20℅-ը՝ 7300, ընդամենը՝ 43772 դրամ, թվաքանակը՝1»:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ԱՐՄԵՆ ԱՎԵՏԻՍՅԱՆ


Նախագիծ կազմող ԳԱԳԻԿ ՈՍԿԱՆՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք. Մարտունի, Շահումյան 2, 1401
+(374) 60 743401
info@martuni.am
Պաշտոնական էլ. փոստ` 10025455@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՄԱՐՏՈՒՆՈՒ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner