Այսօր: Ուրբաթ, 10 Մայիսի 2024թ.
Մարտունու համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 147
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՄԱՐՏՈՒՆԻ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ N 59
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ՀՈՎՀԱՆՆԵՍ ՀՈՎԵՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Մարտունի ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2023 թվականի N_
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՄԱՐՏՈՒՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2023 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 28-Ի ՉՈՐՐՈՐԴ ՆՍՏԱՇՐՋԱՆԻ ԵՐՐՈՐԴ ՀԵՐԹԱԿԱՆ ՆԻՍՏԻ ՕՐԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի պահանջով՝

  1. Հաստատել Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի ավագանու 2023 թվականի ապրիլի 28-ի չորրորդ նստաշրջանի երրորդ հերթական նիստի օրակարգը՝
    1) Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի Վարդենիկ բնակավայրի վարչական սահմաններում ընդգրկված՝ պետական սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նպատակային նշանակության 05-085-0196-0001 կադաստրային ծածկագրով 15.0 հա և 05-085-0373-0710 կադաստրային ծածկագրով 10.0 հա մակերեսներով արոտավայրերը վարձակալության տրամադրելու համաձայնություն տալու մասին.
    2) Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի Գեղհովիտ բնակավայրի վարչական սահմաններում ընդգրկված՝ պետական սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նպատակային նշանակության 71.0 հա մակերեսով խոտհարքը վարձակալության տրամադրելու համաձայնություն տալու մասին.
    3) Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի Վերին Գետաշեն բնակավայրի վարչական սահմաններում ընդգրկված՝ պետական սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նպատակային նշանակության 60.0 հա մակերեսով արոտավայրը և 5.0 հա մակերեսով խոտհարքը վարձակալության տրամադրելու համաձայնություն տալու մասին.
    4) Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի Ծովասար բնակավայրի վարչական սահմաններում ընդգրկված՝ պետական սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նպատակային նշանակության 100.0 հա մակերեսով արոտավայրը և 98.0 հա մակերեսով խոտհարքը վարձակալության տրամադրելու համաձայնություն տալու մասին.
    5) Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի Մադինա բնակավայրի վարչական սահմաններում ընդգրկված՝ պետական սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նպատակային նշանակության 94.5 հա մակերեսով արոտավայրերը վարձակալության տրամադրելու համաձայնություն տալու մասին.
    6) Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի Գեղհովիտ բնակավայրի վարչական սահմաններում ընդգրկված՝ պետական սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նպատակային նշանակության 05-027-2076-0001 կադաստրային ծածկագրով 30.0 հա և 05-027-2075-0001 կադաստրային ծածկագրով 15.25 հա մակերեսներով արոտավայրերը վարձակալության տրամադրելու համաձայնություն տալու մասին.
    7) Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի Զոլաքար բնակավայրում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող 05-034-0396-0001 կադաստրային ծածկագրով տարածքից առանձնացված 4.0 հա մակերեսով գյուղատնտեսական նպատակային նշանակության արոտավայրը վարձակալության տրամադրելու համաձայնություն տալու մասին.
    8) Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի Ծովասար բնակավայրում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող 05-036-0116-0003 կադաստրային ծածկագրով 0.2136 հա մակերեսով գյուղատնտեսական նպատակային նշանակության վարելահողը մրցութային կարգով վարձակալության տրամադրելու համաձայնություն տալու մասին.
    9) Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի Ներքին Գետաշեն բնակավայրում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող 05-034-0531-0001 կադաստրային ծածկագրով 0.1662 հա մակերեսով գյուղատնտեսական նպատակային նշանակության վարելահողը մրցութային կարգով վարձակալության տրամադրելու համաձայնություն տալու մասին.
    10) Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի Գեղհովիտ բնակավայրում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող 05-027-0303-0064 կադաստրային ծածկագրով 0.14 հա մակերեսով գյուղատնտեսական նպատակային նշանակության արոտավայրը մրցութային կարգով վարձակալության տրամադրելու համաձայնություն տալու մասին.
    11) Համայնքային սեփականություն հանդիսացող տարածքի (հողամասի) սահմանին կից Մարտունի համայնքի Ծակքար բնակավայրի բնակիչ Լեյլի Գրիշայի Մանուկյանի կողմից իր հողամասում ինքնակամ կառուցված բնակելի տունն օրինականացնելու համաձայնություն տալու մասին.
    12) Համայնքային սեփականություն հանդիսացող տարածքի (հողամասի) սահմանին կից Մարտունի համայնքի Ներքին Գետաշեն բնակավայրի բնակիչ Սևակ Աշոտի Շահինյանի կողմից իր հողամասում ինքնակամ կառուցված բնակելի տունը և օժանդակ շինություններն օրինականացնելու համաձայնություն տալու մասին.
    13) Համայնքային Սեփականություն հանդիսացող տարածքի (հողամասի) սահմանին կից Մարտունի համայնքի Ներքին Գետաշեն բնակավայրի բնակիչ Գևորգ Ազիզբեկի Գալոյանի կողմից իր հողամասում ինքնակամ կառուցված բնակելի տունը և օժանդակ շինություններն օրինականացնելու համաձայնություն տալու մասին.
    14) Համայնքային սեփականություն հանդիսացող տարածքի (հողամասի) սահմանին կից Մարտունի համայնքի Լիճք բնակավայրի բնակիչ Աղաբեկ Հովհաննեսի Խալոյանի կողմից իր հողամասում ինքնակամ կառուցված բնակելի տունը և օժանդակ շինություններն օրինականացնելու համաձայնություն տալու մասին.
    15) Համայնքային սեփականություն հանդիսացող տարածքի (հողամասի) սահմանին կից Մարտունի համայնքի Ներքին Գետաշեն բնակավայրի բնակիչ Նորիկ Պատվականի Ղալաչյանի կողմից իր հողամասում ինքնակամ կառուցված բնակելի տունն օրինականացնելու համաձայնություն տալու մասին.
    16) Համայնքային սեփականություն հանդիսացող տարածքի (հողամասի) սահմանին կից Մարտունի համայնքի Ներքին Գետաշեն բնակավայրի բնակիչ Շուշանիկ Մյասնիկի Իսոյանի կողմից իր հողամասում ինքնակամ կառուցված բնակելի տունն օրինականացնելու համաձայնություն տալու մասին.
    17) Համայնքային սեփականություն հանդիսացող տարածքի (հողամասի) սահմանին կից Մարտունի համայնքի Վարդաձոր բնակավայրի բնակիչ Վահան Ավետիսի Շառոյանի կողմից իր հողամասում ինքնակամ կառուցված ավտոտնակն օրինականացնելու համաձայնություն տալու մասին.
    18) Համայնքային սեփականություն հանդիսացող տարածքի (հողամասի) սահմանին կից Մարտունի համայնքի Ծակքար բնակավայրի բնակիչ Սոֆիա Ժորայի Ստեփանյանի կողմից իր հողամասում ինքնակամ կառուցված բնակելի տունը և օժանդակ շինություններն օրինականացնելու համաձայնություն տալու մասին.
    19) Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքի բնակիչ Թաթուլ Լևիկի Հակոբյանին համայնքային սեփականություն հանդիսացող տարածքի (հողամասի) սահմանին կից՝ ճանապարհի սահմանագծով հացատուն և մառան կառուցելու համաձայնություն տալու մասին.
    20) Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի Զոլաքար բնակավայրի բնակիչ Աշոտ Մանուկի Սերգեյանին համայնքային սեփականություն հանդիսացող տարածքի (հողամասի) սահմանին կից՝ ճանապարհի սահմանագծով բնակելի տուն կառուցելու համաձայնություն տալու մասին.
    21) Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի Զոլաքար բնակավայրի բնակիչ Հեղինե Գարեգինի Առաքելյանին համայնքային սեփականություն հանդիսացող տարածքի (հողամասի) սահմանին կից՝ ճանապարհի սահմանագծով ավտոտնակ և ամառային խոհանոց կառուցելու համաձայնություն տալու մասին.
    22) Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքի բնակիչ Գևորգ Ավետիքի Դավթյանին համայնքային սեփականություն հանդիսացող տարածքի (հողամասի) սահմանին կից՝ ճանապարհի սահմանագծով ավտոտնակ, ամառային խոհանոց և շվաքարան կառուցելու համաձայնություն տալու մասին.
    23) Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքի բնակիչ Վարդգես Ռուբեկի Խլոյանին համայնքային սեփականություն հանդիսացող տարածքի (հողամասի) սահմանին կից՝ ճանապարհի սահմանագծով ավտոտնակ, ամառային խոհանոց եվ շվաքարան կառուցելու համաձայնություն տալու մասին.
    24) Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի Լիճք բնակավայրում գտնվող, 05-039-0347-0001 կադաստրային ծածկագրով 0.9249 հա մակերեսով համայնքային սեփականություն հանդիսացող հողամասի նպատակային նշանակությունը փոխելու նպատակով Լիճք բնակավայրի գլխավոր հատակագծում նախատեսվող փոփոխությունը քննարկելու մասին.
    25) Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի Ձորագյուղ բնակավայրում գտնվող, 05-060-0325-0047 կադաստրային ծածկագրով 0.3323 հա մակերեսով համայնքային սեփականություն հանդիսացող հողամասի նպատակային նշանակությունը փոխելու նպատակով Ձորագյուղ բնակավայրի գլխավոր հատակագծում նախատեսվող փոփոխությունը քննարկելու մասին.
    26) Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի Ծակքար բնակավայրում գտնվող, 05-045-0205-0120 կադաստրային ծածկագրով 0.6401 հա մակերեսով համայնքային սեփականություն հանդիսացող հողամասի նպատակային նշանակությունը փոխելու նպատակով Ծակքար բնակավայրի գլխավոր հատակագծում նախատեսվող փոփոխությունը քննարկելու մասին.
    27) Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի Վերին Գետաշեն բնակավայրի վարչական սահմաններում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող 05-087-0201-0001 կադաստրային ծածկագրով 0.3854 հա մակերեսով գյուղատնտեսական նպատակային նշանակության արոտավայրի նպատակային նշանակությունը փոխելու համաձայնություն տալու մասին.
    28) Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի Ձորագյուղ բնակավայրում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող 05-060-0073-0014 կադաստրային ծածկագրով 0.0759 հա մակերեսով հասարակական կառուցապատման հողամասն աճուրդային կարգով օտարելու համաձայնություն տալու մասին.
    29) Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի Լիճք բնակավայրի 05-039-0906-0001 կադաստրային ծածկագրով փողոցն անվանափոխելու մասին.
    30) Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի կարիքների համար հրատապ բաց մրցույթներ կազմակերպելու մասին.
    31) Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի 2022 թվականի տարեկան աշխատանքային պլանի իրականացման վերաբերյալ հաշվետվությունը հաստատելու մասին.
    32) Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության կողմից իրականացվող «Լավ կառավարում հանուն տեղական զարգացման Հարավային Կովկասում» ծրագրի շրջանակներում գործադրվող՝ ՀՀ համայնքների սոցիալ-տնտեսական զարգացման դրամաշնորհային հիմնադրամի միջոցով ՀՀ համայնքներում ՄԱԿ-ի կայուն զարգացման 2030 օրակարգի և կայուն զարգացման նպատակների տեղայնացմանն ուղղված դրամաշնորհային մրցույթին մասնակցելուն և համաֆինանսավորումը ապահովելուն համաձայնություն տալու մասին.
    33) Արցախյան առաջին, քառօրյա և 44-օրյա պատերազմներում զոհված զինծառայողների՝ առևտրի գործունեությամբ զբաղվող ընտանիքի անդամների համար տեղական տուրքերի արտոնություններ կիրառելու մասին.
    34) Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի 2023 թվականի բյուջեի ծախսային մասում փոփոխություններ կատարելու մասին.
    35) Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի 2023 թվականի բյուջեի առաջին եռամսյակի կատարման ընթացքի վերաբերյալ համայնքի ղեկավարի հաղորդումն ի գիտություն ընդունելու մասին.
    36) Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի «Ջրային տնտեսության ծրագրերի իրականացման մասնաճյուղ» պետական հիմնարկին կապիտալ դրամաշնորհ հատկացնելու մասին.
    37) Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի ճանապարհային երթևեկության կազմակերպման սխեման հաստատելու մասին.
    38) Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի ավագանու չորրորդ նստաշրջանի չորրորդ հերթական նիստի օրը սահմանելու մասին:
  2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ՀՈՎՀԱՆՆԵՍ ՀՈՎԵՅԱՆ


Նախագիծ կազմող ՍՎԵՏԼԱՆԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 

Քվեարկությանը չեն մասնակցել Վահագն Դավթյանը և Տիգրան Ալեքսանյանը։

Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք. Մարտունի, Շահումյան 2, 1401
+(374) 60 743401
info@martuni.am
Պաշտոնական էլ. փոստ` 10025455@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՄԱՐՏՈՒՆՈՒ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner