Այսօր: Երեքշաբթի, 14 Մայիսի 2024թ.
Մարտունու համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 134
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՄԱՐՏՈՒՆԻ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ N 100
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ԱՐՄԵՆ ԱՎԵՏԻՍՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Մարտունի ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2016 թվականի N_
<<Մարտունի համայնքում տեղական ինքնակառավարմանը բնակիչների մասնակցության կարգը հաստատելու մասին >> ավագանու որոշումը:

Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ Օրենքի 11-րդ հոդվածի   պահանջներով.

1.Հաստատել Մարտունի համայնքում տեղական ինքնակառավարմանը բնակիչների մասնակցության կարգը (կից ներկայացվում է).

                                                   Կարգ

Մարտունի համայնքում տեղական ինքնակառավարումը բնակիչների                     մասնակցության

      1.<<Տեղական ինքնակառավարման մասին>>  ՀՀ օրենքի իմաստով համայնքի  բնակիչների մասնակցությունը տեղական ինքնակառավարմանը սահմանվում է որպես համայնքում իրականացվող գործընթաց, որի միջոցով բնակիչները առանց խտրականության, տեղեկացվում են տեղական ինքնակառավարման մարմինների գործունեության մասին և ուղղակի կամ անուղղակի ներգործություն են ունենում տեղական ինքնակառավարման մարմինների որոշումների ընդունման  վրա:

2.Համայնքում տեղական ինքնակառավարմանը օրենքով սահմանված կարգով մասնակցելու իրավունք ունի համայնքի տասնվեց տարին լրացած յուրաքանչյուր բնակիչ:

3.Տեղական ինքնակառավարմանը  համայնքի  բնակիչների մասնակցությունը  կարող է տեղի ունենալ ՀՀ Սահմանադրությամբ  և <<Տեղական ինքնակառավարման մասին>>  օրենքով    սահմանված` տեղական ինքնակառավարման  մարմնի իրավասությունների շրջանակներում, նրա գործունեության բնագավառներում:

4.Տեղական ինքնակառավարմանը   բնակիչները կարող են  մասնակցել ինչպես անձամբ, այնպես էլ հասարակական միավորումների և քաղաքացիական նախաձեռնությունների  (համայնքի  բնակիչների խմբերի)միջոցով:

5.Համայնքի յուրաքանչյուր բնակիչ անհատապես կամ այլոց հետ մեկտեղ իրավուք ունի օրենքով սահմանված կարգով հանրագիր ներկայացնել համայնքի ավագանուն և համայնքի ղեկավարին և ողջամիտ ժամկետում ստանալ պատշաճ պատասխան:

6.Մարտունի համայնքը պետք է ունենա պաշտոնական ինտերնետային կայք, որի               ստեղծումն ու վարումն ապահովում է համայնքի ղեկավարը: Համայնքի պաշտոնական   ինտերնետային կայքում  ներբեռնման հնարավորությամբ առնվազն պետք է առկա լինեն.

     1. . համայնքի ավագանու և համայնքի ղեկավարի գործունեության վերաբերյալ ամբողջ հրապարակային տեղեկատվությունը.

     2.համայնքի ղեկավարի և ավագանու կողմից ընդունված իրավական ակտերը.

     3.համայնքի բյուջեն, բյուջեի կատարողականը ու դրա վերաբերյալ հաշվետվությանները,

      4.համայնքի գործունեության վերաբերյալ Հաշվեքննիչ պալատի հաշվեքննության      արդյունքները ,

     5. համայնքի ավագանու և համայնքի ղեկավարի իրավական ակտերի նախագծերը,

     6.համայնքին վերբերող օրեսդրական և ենթաօրենսդրական կարևորագույն նախաձեռնությունների և նախագծերի, այդ թվում, համայնքի զարգացման ծրագրերի և տարեկան բյուջեի, համայնքի կղմից մատուցվող հանրային ծառայությունների ոլորտներում  համայնքի ավագանու և ղեկավարի որոշումների, համայնքի գլխավոր հատակագծի, քաղաքաշինական, բնապահպանական, կենսագործունեության միջավայրի ծրագրվող փոփոխությունների մասին  տեղեկատվությունը.

      7.համայնքում բնակիչների հետ հանդիպումների ու հանրային լսուների և քննարկումների ընթացակարգը, անցկացման վայրը.

 

      8. համայնքի ավագանու  և  համայնքի ղեկավարի որոշումների, ինչպես նաև սույն մասի 6-րդ կետով նախատեսված այլ փաստաթղթերի վերաբերյալ անցկացված հանրային լսումների և քննարկումների արդյունքները.

      9.համայնքի ավագանու անդամի, համայնքի ղեկավարի,  համայնքի ղեկավարի տեղակալի,         էթիկայի կանոններն ու պահանջները,

      10.համայնքում տեղական ինքնակառավարմանը  բնակիչների մասնակցության կարգը.

       11. համայնքային խնդիրների վերաբերյալ համապատասխան քաղաքացիական             նախաձեռնության մասին տեղեկացումը.

12. համայնքի ավագանու կողմից  սահմանված այլ տեղեկատվություն.

      7.Համայնքի բնակիչների, նրանց խմբերի, տեղական ինքնակառավարման մարմինների փոխհարաբերությունները, մասնակցության ձևերը, ընթացակարգերը սահմանվում են <<Տեղական ինքնակառավարման մասին>>,ՀՀ այլ օրենքներով, ինչպես նաև ավագանու ընդունած`համայնքում տեղական ինքնակառավարմանը բնակիչների մասնակցության կարգը հաստատելու մասին որոշմամբ:

8. Համայնքում տեղական ինքնակառավարմանը բնակիչների մասնակցությունն ապահովելու համար անհաժեշտ է.

    1.ավագանու նիստից առնվազն յոթ օր առաջ հրապարակվի տեղեկություն ավագանու նիստի ժամանակի, վայրի վերաբերյալ և օրակարգի նախագիծը:Հրապարակումն իրականացվում է համայնքի ավագանու նստավայրում դրանք փակցնելու միջոցով,ինչպես նաև այն վայրերում, որոնք մատչելի են համայնքի յուրաքանչյուր մասի բնակչի համար`առնվազն մեկ տեղ յուրաքանչյուր երկու հազար բնակչի համար:Այդ տեղեկատվությունը պետք է տարածվի ,,Զանգակ ‘’ հեռուստաընկերության միջոցով և ինտերնետային ցանցի միջոցով:Ավագանու անդամներին տրամադրված փաստաթղթերը պետք է դրված լինեն համայնքի ավագանու նստավայրում`բոլորի համար մատչելի տեղում:Անձանց պահանջով նրանց պետք է տրամադրվեն այդ փաստաթղթերի պատճենները`դրա ծախսերը ծածկող վճարի դիմաց:

2.Անհրաժեշտ է ապահովել բնակիչների իրազեկումը և մասնակցությունը համայնքում նախատեսվող միջոցառումների կազմակերպմանը և անցկացմանը, ապահովելով նաև համայնքի հաշմանդամ և սակավաշարժ խմբերի մասնակցությունը:

3.Համայնքի բնակիչները պետք է տեղեկացվեն և մասնակցեն համայնքի համար կարևոր նշանակություն ունեցող հարցերի հանրային լսումներին և քննարկումներին:

4.Անհրաժեշտ է ապահովել հանրային լսումներն ու քննարկումները  համայնքի պաշտոնական կայքում առցանց հեռարձակելու հնարավորությունը:

 

5.  Հանրային լսումներն ու քննարկումները   պետք է կազմակերպվեն համապատասխան մակերես ունեցող դահլիճներում` ապահովելով հնարավորինս շատ բնակիչների մասնակցությունը դրանց:

6. Հանրային լսումների  ու քննարկումների   ընթացքում բնակիչներին պետք է հնարավորություն տրվի ներկայացնելու իրենց կարծիքներն ու առաջարկությունները և հնարավորինս պետք է հաշվի առնվեն դրանք:

 

7.  Հանրային լսումների  ու քննարկումների   ընթացքում ընդունված բոլոր որոշումների մասին անհաժեշտ է տեղեկացնել համայնքի բնակչությանը:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ԱՐՄԵՆ ԱՎԵՏԻՍՅԱՆ


Նախագիծ կազմող ԳԱԳԻԿ ՈՍԿԱՆՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք. Մարտունի, Շահումյան 2, 1401
+(374) 60 743401
info@martuni.am
Պաշտոնական էլ. փոստ` 10025455@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՄԱՐՏՈՒՆՈՒ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner