Այսօր: Շաբաթ, 11 Մայիսի 2024թ.
Մարտունու համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 171
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՄԱՐՏՈՒՆԻ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ N 36
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ՀՈՎՀԱՆՆԵՍ ՀՈՎԵՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Մարտունի ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2024 թվականի N_
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՄԱՐՏՈՒՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԲՆԱԿԻՉՆԵՐԻՆ ԴՐԱՄԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետի պահանջով, հիմք ընդունելով Մարտունի համայնքում արտակարգ իրավիճակների հետևանքով ֆիզիկական և իրավաբանական անձանց պատճառված վնասները գնահատող հանձնաժողովի արձանագրությունները, Լիճք բնակավայրի վարչական ղեկավարի 12.03.2024 թվականի №95 գրությունը, Ներքին Գետաշեն բնակավայրի բնակիչ Ռուբեն Մլհամյանի 23.01.2024 թվականի դիմումը՝ համայնքի ավագանին որոշում է.

  1. Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի բյուջեից ներքոնշյալ բնակիչներին քամու հետևանքով պատճառված վնասները փոխհատուցելու նպատակով տրամադրել դրամական օգնություններ՝
    1) Մարտունի քաղաքի բնակիչ Գագիկ Բուդյունու Մկրտչյան - 100000 (հարյուր հազար) ՀՀ դրամ.
    2) Ներքին Գետաշեն բնակավայրի բնակիչ Ռոման Ավետիքի Ներսիսյան - 80000 (ութսուն հազար) ՀՀ դրամ.
    3) Երանոս բնակավայրի բնակիչ Գագիկ Վանուշի Ամիրխանյան - 80000 (ութսուն հազար) ՀՀ դրամ։
  2. Լիճք բնակավայրի բնակիչ Մասիս Ամրայու Արզումանյանին համայնքի բյուջեից տրամադրել 230000 (երկու հարյուր երեսուն հազար) ՀՀ դրամ դրամական օգնություն։
  3. Ներքին Գետաշեն բնակավայրի բնակիչ Ռուբեն Սամվելի Մլհամյանին համայնքի բյուջեից տրամադրել 300000 (երեք հարյուր հազար) ՀՀ դրամ դրամական օգնություն։
  4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ՀՈՎՀԱՆՆԵՍ ՀՈՎԵՅԱՆ


Նախագիծ կազմող ՍՎԵՏԼԱՆԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
(2.71 Մբ)
Նախագծի քննարկման արձանագրությունը
 

 

Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք. Մարտունի, Շահումյան 2, 1401
+(374) 60 743401
info@martuni.am
Պաշտոնական էլ. փոստ` 10025455@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՄԱՐՏՈՒՆՈՒ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner