Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի, Հայաստանի Հանրապետության գնումների մասին օրենքի 23-րդ կետի բ ենթակետի և Հայստանի Հանրապետության կառավարության 4.մայիսի 2017 թվականի թիվ 526 Ն որոշման 56-րդ կետի 2-րդ ենթակետի պահանջներով և նկատի ունենալով որ Մարտունի քաղաքի թվով 4 մանկապարտեզներում կատարվել են նախագծով նախատեսվածից ավելի նորոգման լրացուցիչ աշխատանքներ : 1.Մարտունի համայնքի ավագանու 17-ը հունվարի 2020 թվականի «Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի 2020 թվականի բյուջեն հաստատելու մասին» թիվ 3-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները.
2. COVID-19-ով պայմանավորված տեղական ինքնակառավարման մարմիններում ինքնամեկուսացված անձանց ֆինանսական փոխհատուցման համար Մարտունի համայնքի 2020 թվականի բյուջեի վարչական մասի եկամուտները ավելացնել 432265 ( չորս հարյուր երեսուներկու հազար երկու հարյուր վաթսունհինգ ) Հայաստանի Հանրապետության դրամով:
3.Ծախսային մասով 432265 ( չորս հարյուր երեսուներկու հազար երկու հարյուր վաթսունհինգ ) Հայաստանի Հանրապետության դրամը տեղափոխել ընդհանուր բնույթի հանրային ծառայություններ նախահաշվի 4267 հոդված COVID-19-ով պայմանավորված Մարտունի համայնքում ինքնամեկուսացված անձանց սննդամթերք տրամադրելու համար:
4.Մարտունու համայնքապետարանի 2020 թվականի բյուջեի ՔԿԱԳ տ/բ-ի նախահաշվից (01-03-01-01) ՝ տեղափոխել 1 984 122(մեկ միլիոն ինն հարյուր ութսունչորս հազար հարյուր քսաներկու) Հայաստանի Հանրապետության դրամ ՝ որից 4111 հոդվածից 1 941 322 (մեկ միլիոն ինն հայրուր քառասուն մեկ հազար երեք հարյուր քսաներկու)Հայաստանի Հանրապետության և 4221 հոդվածից 42 800(քառասուներկու հազար ութ հարյուր ) Հայաստանի Հանրապետության դրամ ՝ ավելացնել
4112 հոդված -134000 ( մեկ հարյուր երեսունչորս հազար ) Հայաստանի Հանրապետության դրամ
4212 հոդված-50000 (հիսուն հազար) Հայաստանի Հանրապետության դրամ
4214 հոդված -12000(տասներկու հազար) Հայաստանի Հանրապետության դրամ
4261 հոդված -400000(չորս հարյուր հազար) Հայաստանի Հանրապետության դրամ
4819 հոդված -400000 (չորս հարյուր հազար ) Հայաստանի Հանրապետության դրամ
4267 հոդված - 988122(ինն հարյուր ութսունութ հազար հարյուր քսաներկու) Հայաստանի Հանրապետության դրամ
5.Համաձայնություն տալ կապալարու «Նաիրի շին» ՍՊԸ-ին նախագծով նախատեսված աշխատանքներից բացի կատարված 10% ավել աշխատանքների համար հատկացնել 450443 (չորս հարյուր հիսուն հազար չորս հարյուր քառասուներեք )Հայաստանի Հանրապետության դրամ :
6. Համաձայնություն տալ նորոգման աշխատանքների նախագծի փոփոխությունների լրացուցիչ աշխատանքների կատարման համար հատկացնել 40000 (քառասուն հազար )դրամ :
7.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից :
|