Այսօր: Չորեքշաբթի, 15 Մայիսի 2024թ.
Մարտունու համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 204
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՄԱՐՏՈՒՆԻ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ N 117-Ա
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ՀԱԿՈԲ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Մարտունի ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2022 թվականի N_
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՄԱՐՏՈՒՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐԴԱՁՈՐ ԲՆԱԿԱՎԱՅՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ, ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ 05-084-0574-0002 ԾԱԾԿԱԳՐՈՎ 0.00434 ՀԱ ԵՎ 05-084-0571-0002 ԾԱԾԿԱԳՐՈՎ 0․00181 ՀԱ ՄԱԿԵՐԵՍՆԵՐՈՎ ՀՈՂԱՄԱՍԵՐԸ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի, Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 481 և 76-րդ հոդվածների պահանջներով, նկատի ունենալով, որ Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի Վարդաձոր բնակավայրում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող 05-084-0574-0002 ծածկագրով 0․0043 հա և 05-084-0571-0002 ծածկագրով 0․00181 հա մակերեսներով հողամասերը գտնվում են Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված հողերի ցանկում՝

  1. Համաձայնություն տալ Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի Վարդաձոր բնակավայրի 14-րդ փողոց, 2-րդ փակուղի, թիվ 1/1 հասցեում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող 05-084-0574-0002 ծածկագրով 0․00434 հա մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության ընդհանուր օգտագորման գործառնական նշանակության հողամասը (հիմք՝ 2021 թվականի մարտի 16-ի N16032021-05-0033 վկայական) 99 տարի ժամկետով տրամադրել կառուցապատման իրավունքով՝ կառուցապատման իրավունքի տարեկան վարձավճարի չափը սահմանելով 2500 (երկու հազար հինգ հարյուր) դրամ։
  2. Համաձայնություն տալ Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի Վարդաձոր բնակավայրի 14-րդ փողոց, 2-րդ փակուղի, թիվ 1/2 հասցեում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող 05-084-0571-0002 ծածկագրով 0․00181 հա մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության ընդհանուր օգտագորման գործառնական նշանակության հողամասը (հիմք՝ 2021 թվականի մարտի 10-ի N10032021-05-0009 վկայական) 99 տարի ժամկետով տրամադրել կառուցապատման իրավունքով՝ կառուցապատման իրավունքի տարեկան վարձավճարի չափը սահմանելով 1000 (հազար) դրամ։
  3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ՀՈՎՀԱՆՆԵՍ ՀՈՎԵՅԱՆ


Նախագիծ կազմող ՍՎԵՏԼԱՆԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
(14.07 Կբ)
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք. Մարտունի, Շահումյան 2, 1401
+(374) 60 743401
info@martuni.am
Պաշտոնական էլ. փոստ` 10025455@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՄԱՐՏՈՒՆՈՒ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner