Այսօր: Հինգշաբթի, 9 Մայիսի 2024թ.
Մարտունու համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 47
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՄԱՐՏՈՒՆԻ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ N 112
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ԱՐՄԵՆ ԱՎԵՏԻՍՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Մարտունի ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2017 թվականի N_
Մարտունի համայնքի 2016թ. բյուջեում փոփոխություններ կատարելու մասին

Ղեկավարվելով  «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ Օրենքի 16-րդ հոդվածի 5-րդ  կետի պահանջներով.

  1. Մարտունի համայնքի 2016թ. բյուջեի ֆոնդային մասի եկամուտները «Գույքի օտարումից եկամուտներ» հոդվածում ավելացնել 10 000000 (տասը միլիոն) ՀՀ դրամ:
  2. Մարտունի համայնքի 2016թ. բյուջեի ֆոնդային մասի ծախսերը «Օրենսդիր, գործադիր մարմիններ, պետական կառավարում» նախահաշվի 5113 հոդվածում ավելացնել 17 000000 (տասնյոթ միլիոն) ՀՀ դրամ' քաղաքապետարանի վարչական շենքի կապիտալ վերանորոգման աշխատանքների գնման նպատակով:
  3. Մարտունի համայնքի 2016թ. բյուջեի վարչական մասի «Օրենսդիր, գործադիր մարմիններ, պետական կառավարում» նախահաշվի  4122 հոդվածից 1 500 000 (մեկ միլիոն հինգ հարյուր հազար) և նույն նախահաշվի   4264 հոդվածից 1 000000 (մեկ միլիոն) ՀՀ դրամ, ընդամենը  2 500 000 (երկու միլիոն հինգ հարյուր հազար) ՀՀ դրամ տեղափոխել'
    ա) «Փողոցների լուսավորում» նախահաշվի 4212 հոդված-800 000 (ութ հարյուր հազար) ՀՀ դրամ:
    բ)«Նախադպրոցական կրթության» նախահաշվի  4239 հոդված- 400 000  (չորս հարյուր հազար) ՀՀ դրամ:
    գ) «Մարտունու մշակույթի տուն» ՀՈԱԿԻ նախահաշվի 4511 հոդված- 400 000 (չորս հարյուր հազար) ՀՀ դրամ:
    դ) «Մարտունու մանկական արվեստի դպրոց» ՀՈԱԿԻ 4511 հոդված- 200 000 (երկու հարյուր հազար) ՀՀ դրամ:
    ե) «Մարտունու երաժշտական դպորց» ՀՈԱԿԻ նախահաշվի 4239 հոդված- 700 000 (յոթ հարյուր հազար) ՀՀ դրամ: 
  4. 2016 թվականի գնումների պլանին համապատասխան, «մշակութային միջոցառումներ» նախահաշվի 4267 հոդվածից 2 000 000 (երկու միլիոն) ՀՀ դրամ տրամադրել'
    ա) Երեխաներին Ամանորի նվերներ գնելու համար 800 000 (ութ հարյուր հազար) ՀՀ դրամ:
    բ)Ամանորին հրավառության պարագաների և խաղալիքների գնելու նպատակով' 700 000 (յոթ հարյուր հազար) ՀՀ դրամ: 
    գ) Նոր տարվա միջոցառման մասնակիցներին հյուրասիրության նպատակով սննդի գնման համար 500 000 (հինգ հարյուր հազար) ՀՀ դրամ:
    դ) Գնումները կատարել բանակցային ընթացակարգով առանց հայտարաության հրապարակման:   

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ԱՐՄԵՆ ԱՎԵՏԻՍՅԱՆ


Նախագիծ կազմող ԳԱԳԻԿ ՈՍԿԱՆՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք. Մարտունի, Շահումյան 2, 1401
+(374) 60 743401
info@martuni.am
Պաշտոնական էլ. փոստ` 10025455@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՄԱՐՏՈՒՆՈՒ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner