Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 13-րդ հոդվածի 10-րդ մասի, 14-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջներով, հաշվի առնելով համայնքի շուրջ 150 բնակիչների կողմից Մարտունի համայնքի ղեկավարին ուղղված դիմումը և նկատի ունենալով որ Մարտունի քաղաքի Կամոյի փողոցում բացակայում են մայթերը, ջրահեռացման համակարգերը, լուսավորության ցանցը և ճանապարհային երթևեկության նշանները, իսկ Աբովյան և Շահումյան փողոցներում՝ ջրահեռացման համակարգերը, լուսավորության ցանցը և ճանապարհային երթևեկության նշանները, որոնցբացակայությունը հաճախակի պատճառ է դառնում մահվան ելքով ճանապարհատրանսպորտային պատահարների.
- Ուղերձով դիմելՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար պարոն Վահան Մարտիրոսյանին և խնդրել միջոցներ ձեռնարկել Մարտունի քաղաքիմիջպետական նշանակության Կամոյի փողոցի մայթերի, ջրահեռացման համակարգերի, լուսավորության ցանցի կառուցման և ճանապարհային երթևեկության նշանների տեղադրման, իսկ միջպետական նշանակության Աբովյան և Շահումյան փողոցներում ջրահեռացման համակարգերի, լուսավորության ցանցի կառուցման և ճանապարհային երթևեկության նշանների տեղադրման համար։
|