Այսօր: Հինգշաբթի, 9 Մայիսի 2024թ.
Մարտունու համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 233
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՄԱՐՏՈՒՆԻ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ N 83
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ԲԱԳՐԱՏ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Մարտունի ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2015 թվականի N_
<<Մարտունի քաղաքի երաժշտական դպրոց>> ՀՈԱԿ-ում և Մարտունու Գեղարվեստի դպրոցում սովորող այլ համայնքի բնակիչ հանդիսացող երեխաների ուսման վարձի փոխհատուցում տրամադրելու առաջարկով ուղերձով Մարտունու տարածաշրջանի համայնքների ղեկավարներին դիմելու մասին:

   Հաշվի առնելով այն հանգամանքը որ Մարտունու երաժշտական դպրոցում և Գեղարվեստի դպրոցում սովորում են այլ  համայնքների բնակիչ հանդիսացող երեխաներ, որոնցից յուրաքանչյուրի համար մեկ տարվա կտրվածքով Մարտունու երաժշտական դպրոցում Մարտունի համայնքի բյուջեից ծախսվում է 87600 (ութսունյոթ հազար վեց հարյուր) ՀՀ դրամ, իսկ Գեղարվեստի դպրոցում սովորող մեկ երեխայի համար ծախսվում է 200000 (երկուհարյուր հազար) ՀՀ դրամ, որը ոչ մի կերպ չի փոխհատուցվում ֆինանսական համահարթեցման սկզբունքով պետության կողմից տրամադրվող դոտացիայով և ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին >> ՀՀ օրենքի 11-րդ հոդվածի պահանջներով.

1.Ուղերձով դիմել Մարտունու տարածաշրջանի բոլոր համայնքների ղեկավարներին և առաջարկել իրենց համայնքի բյուջեից գումար փոխանցեն Մարտունի համայնքի բյուջեի համապատասխան հաշվի համարին, իրենց համայնքի բնակիչ հանդիսացող երեխաների ուսման համար ծախսվող գումարները փոխհատուցելու համար: Հարցը քննարկել համայնքի ավագանու նիստում և արդյունքների մասին տեղյակ պահել Մարտունու քաղաքապետարանին:

 
Կողմ (8)Դեմ (0)Ձեռնպահ (0)Չի քվեարկել (0)

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ԲԱԳՐԱՏ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


Նախագիծ կազմող ԳԱԳԻԿ ՈՍԿԱՆՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք. Մարտունի, Շահումյան 2, 1401
+(374) 60 743401
info@martuni.am
Պաշտոնական էլ. փոստ` 10025455@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՄԱՐՏՈՒՆՈՒ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner