Այսօր: Հինգշաբթի, 9 Մայիսի 2024թ.
Մարտունու համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 69
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՄԱՐՏՈՒՆԻ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ N 80
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ԲԱԳՐԱՏ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Մարտունի ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2016 թվականի N_
Մարտունի համայնքի մասնակցությամբ առևտրային կազմակերպություն ստեղծելու մասին:

Հայաստանի Հանրապետության <<Տեղական ինքնակառավարման մասին>>  օրենքի 14-րդ հոդվածի,16-րդ հոդվածի 14-րդ և 19.1-րդ կետերի համաձայն, Հայաստանի Հանրապետության Կոտայքի և Գեղարքունիքի մարզերի, մասնավորապես, Մարտունի համայնքի տարածքում աղբահանության աշխատանքների բարելավման նպատակով, ի կատարումն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերի կոշտ թափոնների կառավարման ծրագրի (հետագա տեքստում` <<Ծրագիր>>)  շրջանակներում Հայաստանի Հանրապետության և Վերակառուցման և Զարգացման Եվրոպական Բանկի միջև 05.04.2016 թվականին կնքված վարկային համաձայնագիր 5.01 բաժնի <<d>>կետի, ինչպես նաև` Աբովյանի, Բյուրեղավանի, Ճամբարակի, Չարենցավանի, Գավառի, Հրազդանի, Նոր Հաճնի, Մարտունու, Սևանի, Ծաղկաձորի, Վարդենիսի, Եղվարդի քաղաքապետարանների և Զարգացման Եվրոպական Բանակի միջև 05.04.2016 թվականին կնքված` Ծրագրի իրականացման և աջակցության համաձայնագրով նախատեսված` Մարտունի համայնքի իրավունքների իրականացման ու պարտավորությունների կատարումն ապահովելու նպատակով`

1.Մարտունի համայնքում աղբահանության աշխատանքների բարելավման նպատակով   Հայաստանի Հանրապետության Կոտայքի և Գեղարքունիքի մարզերի քաղաքային բնակավայրերի համայնքների մասնակցությամբ ստեղծել <<ԿՈՏԱՅՔԻ ԵՎ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ԿԿԹԿ>> ֆիրմային անվանմամբ սահմանափակ պատասխանատվությամբ ընկերուէյքւն առևտրային կազմակերպություն:

2.Նոր ստեղծվող ընկերության կանոնադրական կապիտալում Մարտունի համայնքի մասնակցությունը սահմանել կանոնադրական կապիտալի ընդհանուր  բաժնեմասի 5 /հինգ/ տոկոսի չափով:

3.Լիազորել  համայնքապետարանի աշխատակազմի քաղաքային տնտեսության բաժնի պետ Հակոբ Մնացականյանին (անձնագրի տվյալներ`AM 0315799, տրված 26.05.2011թ. 043) Մարտունի համայնքի անունից, որպես ներկայացուցիչ, մասնակցել նոր ստեղծվող ընկերության հիմնադրման գործառույթներին, այդ թվում` մասնակցել հիմնադիր ժողովներին, ստորագրել հիմնադիր պայմանագիրը, Ընկերության կանոնադրությունը, հիմնադրման մասին որոշումները, արձանագրությունը, այլ փոստաթղթեր, ինչպես նաև իրականացնել ցանկացած գործառույթ` կապված նոր ստեղծվող ընկերության հիմնադրման ու պետական գրանցման հետ:  

 

 

 
Կողմ (9)Դեմ (0)Ձեռնպահ (0)Չի քվեարկել (0)

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ԲԱԳՐԱՏ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


Նախագիծ կազմող ԳԱԳԻԿ ՈՍԿԱՆՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք. Մարտունի, Շահումյան 2, 1401
+(374) 60 743401
info@martuni.am
Պաշտոնական էլ. փոստ` 10025455@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՄԱՐՏՈՒՆՈՒ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner