Այսօր: Երեքշաբթի, 7 Մայիսի 2024թ.
Մարտունու համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 73
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՄԱՐՏՈՒՆԻ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ N 86-Ն
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ԹԱԹՈՒԼ ԴԱՎԹՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Մարտունի ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2022 թվականի N_
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՄԱՐՏՈՒՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ 2022 ԹՎԱԿԱՆԻ ԲՅՈՒՋԵԻ ԾԱԽՍԱՅԻՆ ՄԱՍՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի պահանջներով`

  1. Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի 2022 թվականի բյուջեի բյուջետային ծախսերի գործառնական դասակարգման «Օրենսդիր և գործադիր մարմիններ, պետական կառավարում» նախահաշվի 5122 հոդվածից պակասեցնել 64317.0 հազար դրամ և հաշվանցել.
    1.1. 7800.0 հազար դրամ Մարտունի համայնքի 2022 թվականի բյուջեի բյուջետային ծախսերի գործառնական դասակարգման «Նախադպրոցական կրթություն» նախահաշվի 5113 հոդվածին` Մարտունի համայնքի Երանոս բնակավայրում սուբվենցիոն ծրագրով 2021 թվականից սկսված մանկապարտեզի շենքի վերանորոգման աշխատանքները շարունակելու և հետագա վճարումներ կատարելու նպատակով.
    1.2. 38458.0 հազար դրամ «Նախադպրոցական կրթություն» նախահաշվի 5112 հոդվածին` Մարտունի համայնքի Ծովասար բնակավայրում սուբվենցիոն ծրագրով 2021 թվականից իրականացվող մանկապարտեզի շենքի կառուցման և հետագա վճարումներ կատարելու նպատակով.
    1.3. 13824.0 հազար դրամ Մարտունի համայնքի 2022 թվականի բյուջեի բյուջետային ծախսերի գործառնական դասակարգման «Արտադպրոցական դաստիարակություն» նախահաշվի 5113 հոդվածին` սուբվենցիոն ծրագրով 2021 թվականից սկսված  «Մարտունու մանկական արվեստի դպրոց» ՀՈԱԿ-ի շենքի կապիտալ վերանորոգման աշխատանքները շարունակելու և հետագա վճարումներ կատարելու նպատակով.
    1.4. 4235.0 հազար դրամ Մարտունի համայնքի 2022 թվականի բյուջեի բյուջետային ծախսերի գործառնական դասակարգման «Ընդհանուր բնույթի հանրային ծառայություններ» նախահաշվի 5112 հոդվածին` Մարտունի համայնքի Զոլաքար բնակավայրում «44-օրյա պատերազմում զոհված զինծառայողի հիշատակին» կառուցված հուշարձանի համար վճարումներ կատարելու նպատակով:
  2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ՀՈՎԵՅԱՆ ՀՈՎՀԱՆՆԵՍ


Նախագիծ կազմող ՍՎԵՏԼԱՆԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
(14.09 Կբ)
Նախագծի քննարկման արձանագրությունը
 

Նախագծի 1-ին կետի 1.4-րդ ենթակետը քննարկելու ժամանակ ելույթ ունեցավ նաև Զոլաքար բնակավայրի վարչական ղեկավարը և տեղեկացրեց, որ շինարարական փաստաթղթերի մեջ կան որոշակի անճշտություններ, որոնք կարիք ունեն լրացուցիչ ուսումնասիրության: Այդ պատճառով որոշվեց նախագծից հանել նշված ենթակետը և հարցը քննարկել համայնքի ավագանու առաջիկա նիստերում:

Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք. Մարտունի, Շահումյան 2, 1401
+(374) 60 743401
info@martuni.am
Պաշտոնական էլ. փոստ` 10025455@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՄԱՐՏՈՒՆՈՒ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner