2025 թվականի N_ | ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՄԱՐՏՈՒՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2025 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 31-Ի ԻՆՆԵՐՈՐԴ ՆՍՏԱՇՐՋԱՆԻ ԵՐԿՐՈՐԴ ՀԵՐԹԱԿԱՆ ՆԻՍՏԻ ՕՐԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 14-րդ հոդվածի պահանջով՝ համայնքի ավագանին որոշում է.
- Հաստատել Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի ավագանու 2025 թվականի հոկտեմբերի 31-ի իններորդ նստաշրջանի երկրորդ հերթական նիստի օրակարգը՝
1) «Մարտունու համայնքային տրանսպորտ» փակ բաժնետիրական ընկերություն ստեղծելու, կանոնադրական կապիտալը և կանոնադրությունը հաստատելու մասին. 2) Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի 2025 թվականի բյուջեի երրորդ եռամսյակի կատարման ընթացքի վերաբերյալ համայնքի ղեկավարի հաղորդումն ի գիտություն ընդունելու մասին. 3) Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի 2025 թվականի բյուջեում փոփոխություններ կատարելու մասին. 4) Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի ավագանու 2024 թվականի դեկտեմբերի 20-ի №193-Ա որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին. 5) Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի Արծվանիստ բնակավայրի բնակիչ Գուրգեն Մուխայելի Օհանյանին սեփականության իրավունքով պատկանող 05-016-0008-0016 կադաստրային ծածկագրով 0.26 հա մակերեսով գյուղատնտեսական նպատակային նշանակության այլ հողատեսքի նպատակային նշանակությունը փոփոխելու մասի. 6) Հայաստանի Հանրապետության Սևանա լճի ջրհավաք ավազանի առափնյա հատվածների քաղաքաշինական գոտևորման նախագծի մշակման տեխնիկական առաջադրանքը հաստատելու մասին. 7) Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի բնակիչներին համայնքային սեփականություն հանդիսացող տարածքի (հողամասի) սահմանին կից շինություններ կառուցելու համաձայնություն տալու մասին. 8) Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի Վարդենիկ բնակավայրի վարչական սահմաններում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող 05-085-0209-0040 կադաստրային ծածկագրով 0.24 հա մակերեսով գյուղատնտեսական նպատակային նշանակության վարելահողը մրցութային կարգով վարձակալության իրավունքով տրամադրելու համաձայնություն տալու մասին. 9) Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի Զոլաքար բնակավայրի վարչական սահմաններում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող 05-034-0330-0091 կադաստրային ծածկագրով 1.99728 հա մակերեսով գյուղատնտեսական նպատակային նշանակության այլ հողատեսքը մրցութային կարգով վարձակալության իրավունքով տրամադրելու համաձայնություն տալու մասին. 10) Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի Գեղհովիտ բնակավայրի վարչական սահմաններում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող 05-027-0435-0144 կադաստրային ծածկագրով 1.2576 հա և 05-027-0435-0146 կադաստրային ծածկագրով 0.9295 հա մակերեսներով գյուղատնտեսական նպատակային նշանակության վարելահողերը մրցութային կարգով վարձակալության իրավունքով տրամադրելու համաձայնություն տալու մասին. 11) Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի Վերին Գետաշեն բնակավայրի վարչական սահմաններում ընդգրկված՝ պետական սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նպատակային նշանակության 11.0 հա ընդհանուր մակերեսով խոտհարքները վարձակալության տրամադրելու համաձայնություն տալու մասին. 12) Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի Ծովինար բնակավայրի բնակիչ Դանիել Արմենի Սիմոնյանին սեփականության իրավունքով պատկանող բնակելի կառուցապատման հողամասի և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասի եզրագծով առկա թվով 17 բարդի տեսակի ծառերը հատելու համաձայնություն տալու մասին. 13) Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի մի խումբ բնակիչների համար փոխադրամիջոցների և անշարժ գույքերի հարկի գծով արտոնություններ սահմանելու մասին. 14) Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի ավագանու իններորդ նստաշրջանի երրորդ հերթական նիստի օրը սահմանելու մասին։
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
|
| |
Կողմ (0)Դեմ (0)Ձեռնպահ (0)Չի քվեարկել (0)
|
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ՀՈՎՀԱՆՆԵՍ ՀՈՎԵՅԱՆ
|
|
|
| Նախագծի քննարկման արձանագրությունը |
|
|
|