Այսօր: Շաբաթ, 27 Ապրիլի 2024թ.
Մարտունու համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 2
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՄԱՐՏՈՒՆԻ ՀԱՄԱՅՆՔ
Որոշում N 267-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ Մարտունի ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնք
ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք. Մարտունի, +(374) 60 743401, info@martuni.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

17 մայիսի 2022 թվականի N 267-Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՄԱՐՏՈՒՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԾԱԿՔԱՐ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ 2-ՐԴ ՓՈՂՈՑ, 5-ՐԴ ՓԱԿՈՒՂԻ ԹԻՎ 6 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ՆԿԱՏՄԱՄԲՇԱՄԱՄ ՍԵԴՐԱԿԻ ՂՈՒԿԱՍՅԱՆԻ, ՄԱՐՈ ՈՒՄՐՇԱՏԻ ՂՈՒԿԱՍՅԱՆԻ ԵՎ ԿԱՐԵՆ ՈՒՄՐՇԱՏԻ ՂՈՒԿԱՍՅԱՆԻ ԳՈՒՅՔԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» 10.06.2008թ.-ի թիվ ՀՕ-117-Ն Հայաստանի Հանրապետության օրենքի դրույթներով, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ մասի, ՀՀ կառավարության 29.12.2005 թվականի թիվ 2387-Ն որոշման պահանջներով, հիմք ընդունելով իրավաբանական նշանակություն ունեցող փաստ հաստատելու մասին նոտարական ակտը, ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագիրը՝ գրանցված սեղանամատյանի 1411 համարի տակ, նկատի ունենալով, որ շենք-շինությունները կառուցվել են մինչև 2001 թվականի մայիսի 15-ը, դրանք կառուցված չեն կամ չեն գտնվում ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի, այդ թվում` ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման գոտիներում, չի հակասում քաղաքաշինական նորմերին, չի առաջացնում սերվիտուտ.

  1. Վերականգնել Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի Ծակքար բնակավայրի 2-րդ փողոց, 5-րդ փակուղի, թիվ 6 հասցեում գտնվող 05-045-0043-0097 ծածակագրով 0.19765 հա մակերեսով բնակելի կառուցապատման հողամասի վրա 1964-1970 թվականներին օրինական կառուցված 55.98 քմ մակերեսով կիսանկուղի  (կառուցված՝ 1970թ.), 47.84քմ մակերեսով կիսանկուղի (կառուցված՝ 1970թ.), 97.48քմ մակերեսով բնակելի տան (կառուցված՝ 1970թ.), 9.85քմ մակերեոսվ բաց պատշգամբի կամ աստիճանահարթակի (կառուցված՝ 1970թ.) և 88.39քմ մակերեսով անասնաշենք-հացատան  (կառուցված՝ 1964թ.) նկատմամբ Շամամ Սեդրակի Ղուկասյանի (ծնվ. 21.03.1938 թ.), Մարո Ումրշատի Ղուկասյանի  (ծնվ. 22.09.1973 թ.) և Կարեն Ումրշատի Ղուկասյանի (ծնվ. 04.03.1976 թ.) գույքային իրավունքները (համաձայն չափագրման փաստաթղթերի):
  2. Սեփականաշնորհված ընդհանուր հողաբաժնի չափից 20% ավել օգտագործվող 0.206 հա բնակելի կառուցապատման հողամասը (հատկացվել է 1.03 հա) ճանաչել որոշման 1-ին կետում նշված անձանց սեփականություն:
  3. Բնակելի տանը և կից կառույցներին տալ Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզ, Մարտունի համայնք, Ծակքար բնակավայր, 2-րդ փողոց, 5-րդ փակուղի թիվ 6 հասցեն:
  4. Սույն որոշումից բխող գույքային իրավունքները ենթակա են գրանցման Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի կողմից:
  5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՀՈՎՀԱՆՆԵՍ ՀՈՎԵՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք. Մարտունի, Շահումյան 2, 1401
+(374) 60 743401
info@martuni.am
Պաշտոնական էլ. փոստ` 10025455@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՄԱՐՏՈՒՆՈՒ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner