Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի, Հայաստանի Հանրապետության Կառավարության 19.03.2015 թվականի №596–Ն որոշման, Մարտունի համայնքի ավագանու 27.12.2021 թվականի թիվ 25-Ն որոշման պահանջներով և հիմք ընդունելով Խաժակ Բաղդասարյանի կողմից ներկայացված դիմումը.
1. Խաժակ Բաղդասարյանին տալ Մարտունի համայնք, Ծակքար բնակավայր, 3-րդ փողոց, թիվ 31 հասցեում նոր կառուցվող նկուղային մասով մեկ հարկանի բնակելի տան և ավտոտնակի շինարարության թույլտվություն:
2. Պարտավորեցնել Խաժակ Բաղդասարյանին Մարտունու համայնքապետարանի 900145101060 հաշվի համարին վճարել 15000 ( տասնհինգ հազար) Հայաստանի Հանրապետության դրամ տեղական տուրք շինարարության թույլտվության համար:
3. Պարտավորեցնել կառուցապատողին շինարարական աշխատանքներն սկսելուց առնվազն երեք օր առաջ Մարտունու համայնքի ղեկավարին ներկայացնել №2-5 ձևի տեղեկանք:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: