Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ և 17-րդ հոդվածների պահանջներով.
Հաստատել 2020 թվականի օգոստոսի 28-ի թիվ 7 արտահերթ նիստի հետևյալ օրակարգը
69-Ա Հայաստանի Հանրապետության Կառավարությանը սեփականության իրավունքով անհատույց գույք հանձնելու մասին
70-Ա <<Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի Սմբատ Մհերյանի անվան մարզադպրոց>> համայնքային ոչ առևտրային կազմակերպությանը վագոն տնակ և ֆուտբոլի թիմին համազգեստ գնելու համար գումար հատկացնելու մասին
71-Ա Մարտունի քաղաքի բնակիչ Սերյոժա Շմավոնի Ավագյանի համար գույքահարկի արտոնություն սահմանելու մասին
72-Ա Մարտունի համայնքի բնակիչ Արման Օլեգի Տոնոյանին քաղաք Մարտունի Մյասնիկյան փողոց թիվ 76 հասցեում իր սեփական հողամասում կառուցվելիք շինությունը հարակից համայնքային սեփականություն հանդիսացողհողամասին կից կառուցելու համաձայնություն տալու մասին
73-Ա Ադրբեջանական զինված ուժերի կողմից գերեվարված սպա Մարտունի քաղաքի բնակիչ Գուրգեն Վլադիմիրի Ալավերդյանի ընտանիքին ֆինանսական օգնություն տրամադրելու մասին
|