Այսօր: Հինգշաբթի, 2 Մայիսի 2024թ.
Մարտունու համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 127
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՄԱՐՏՈՒՆԻ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ N 81-Ն
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ԹԱԹՈՒԼ ԴԱՎԹՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Մարտունի ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2022 թվականի N_
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՄԱՐՏՈՒՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ 2022 ԹՎԱԿԱՆԻ ԲՅՈՒՋԵԻ ԾԱԽՍԱՅԻՆ ՄԱՍՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդհոդվածի 5-րդ կետի պահանջով`

  1. Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի 2022 թվականի բյուջեի բյուջետային ծախսերի գործառնական դասակարգման «Օրենսդիր և գործադիր մարմիններ, պետական կառավարում» նախահաշվի 5122 հոդվածից պակասեցնել ընդամենը 3717.0 հազար դրամ և հատկացնել «Ճանապարային տրանսպորտ» նախահաշվի՝
    1) 5113 հոդվածին -2817.0 հազար դրամ` 2021 թվականին սուբվենցիոն ծրագրով իրականացված Մարտունու Վարդան Մամիկոնյան փողոցի մայթային հատվածի ու հարակից տարածքների սալիկապատման աշխատանքների վճարման նպատակով.
    2) 5134 հոդվածին - 500.0 հազար դրամ՝ համայնքի ասֆալտապատ ճանապարհների փոսային նորոգման նախագծա-նախահաշվային փաստաթղթեր կազմելու նպատակով.
    3) 5134 հոդվածին - 400.0 հազար դրամ՝ համայնքի ասֆալտապատ ճանապարհների կահավորման (նշանների, լուսացույցների տեղադրում, գծանշում) նախագծա-նախահաշվային փաստաթղթեր կազմելու նպատակով:
  2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ՀՈՎԵՅԱՆ ՀՈՎՀԱՆՆԵՍ


Նախագիծ կազմող ՍՎԵՏԼԱՆԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
(14.10 Կբ)
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք. Մարտունի, Շահումյան 2, 1401
+(374) 60 743401
info@martuni.am
Պաշտոնական էլ. փոստ` 10025455@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՄԱՐՏՈՒՆՈՒ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner