Հիմք ընդունելով «Մարտունի քաղաքային համայնքի Սմբատ Մհերյանի անվան մարզադպրոց» ՀՈԱԿ-ի տնօրենի 30.08.2021 թվականի թիվ 21 գրությունը և ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի պահանջներով. Համաձայնություն տալ «Մարտունի քաղաքային համայնքի Սմբատ Մհերյանի անվան մարզադպրոց» ՀՈԱԿ-ի 12.08.2021 թվականին կայացած Եվրոպայի առաջնության կրտսեր տարիքի 38 կիլոգրամ քաշային կարգում 3-րդ տեղ զբաղեցրած Վիկտորիա Զաքարյանին , Հայաստանի Հանրապետության բռնցքամարտի առաջնության 67 կիլոգրամ քաշային կագում 1-ին տեղը զբաղեցրած Նարեկ Զախարյանի և նրանց երկու մարզիչներին՝ Գևորգ և Գագիկ Սարգսյաններին պարգևատրել յուրաքանչյուրին 50000 (հիսուն հազար)-ական Հայաստանի Հանրապետության դրամով: |