Այսօր: Երկուշաբթի, 20 Մայիսի 2024թ.
Մարտունու համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 176
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՄԱՐՏՈՒՆԻ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ N 6
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ԱՐՄԵՆ ԱՎԵՏԻՍՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Մարտունի ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2018 թվականի N_
ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ 05-003-0529-0042 ԵՎ 05-003-0529-0044 ԾԱԾԿԱԳՐԵՐՈՎ ՀՈՂԱՄԱՍԵՐԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՓՈՓՈԽՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՀՀ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՄԱՐՏՈՒՆԻ ՔԱՂԱՔԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ /ԲՆԱԿԱՎԱՅՐԻ/ ԳԼԽԱՎՈՐ ՀԱՏԱԿԱԳԾՈՒՄ ՆԱԽԱՏԵՍՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՔՆՆԱՐԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 20-րդ հոդվածի 1-ին կետով, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 29-րդ կետով, ՀՀ հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, «Քաղաքաշինության մասին»ՀՀ օրենքի 14 3 հոդվածով, ՀՀ Կառավարության 29.12.2011թ. թիվ 1920-Ն որոշմամբ, հիմք ընդունելով Մարտունի համայնքի ղեկավարի առաջարկությունը 05-003-0529-0042 և 05-003-0529-0044 ծածկագրերով հողամասերի նպատակային նշանակությունը փոփոխելու  մասին  

  1. Հավանություն տալ ՀՀ Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի /բնակավայրի/ գլխավոր հատակագծում փոփոխություններ կատարելու մասին համայնքի ղեկավարի առաջարկին ըստ  համայնքի գլխավոր հատակագծի գյուղատնտեսական նպատակային նշանակության 05-003-0529-0042 ծածակագրով 0,3381 հա և 05-003-0529-0044 ծածկագրով 0,1595 հա հողամասերը փոխադրել արդյունաբերության ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների հողերի կատեգորիա գյուղատնտեսական արտադրական օբյեկտների  գործառնական նշանակությամբ սպանդանոց կառուցելու համար։ 

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ԱՐՄԵՆ ԱՎԵՏԻՍՅԱՆ


Նախագիծ կազմող ԳԱԳԻԿ ՈՍԿԱՆՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք. Մարտունի, Շահումյան 2, 1401
+(374) 60 743401
info@martuni.am
Պաշտոնական էլ. փոստ` 10025455@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՄԱՐՏՈՒՆՈՒ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner