Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի պահանջներով. 1. Համաձայնություն տալ Մարտունի համայնքի 2021 թվականի բյուջեի վարչական մասի պահուստային ֆոնդի 4891 (11-01-02-51) հոդվածից 900000 (ինը հարյուր հազար) Հայաստանի Հանրապետության դրամ տեղափոխել «Ճանապարհային տրանսպորտ» նախահաշվի 4267 (04-05-01-51) հոդված՝ Մարտունի համայնքի ասֆալտապատ փողոցների գծանշման աշխատանքներ կատարելու համար:
2. Համաձայնություն տալ Մարտունի համայնքին 2021 թվականի բյուջեի ՔԿԱԳ տ/բ նախահաշվի 4111 (01-03-01-01) hոդվածից 177000 (մեկ հարյուր յոթանասունյոթ հազար) Հայաստանի Հանրապետության դրամ տեղափեխել «կենցաղային և հանրային սննդի նյութեր» նախահաշվի 4267 հոդված՝ համակարգչային սարքավորումներ ձեռք բերելու նպատակով: |