Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի, Հայաստանի Հանրապետության Կառավարության 19.03.2015 թվականի №596–Ն որոշման, Մարտունի համայնքի ավագանու 27.12.2021 թվականի թիվ 25-Ն որոշման պահանջներով և հիմք ընդունելով «ՀԷՑ» ՓԲԸ-ի կողմից ներկայացված դիմումը.
1.«ՀԷՑ» ՓԲԸ-ին տալ Մարտունի համայնք, Արծվանիստ բնակավայր, 8-րդ փողոց թիվ 18/1 հասցեում Վահագն Տոնոյանին պատկանող տարածքի 0,22 ԿՎ էլեկտրամատակարարման շինարարության թույլտվություն :
2.Պարտավորեցնել «ՀԷՑ» ՓԲԸ-ին Մարտունու համայնքապետարանի 900145101060 հաշվի համարին վճարել 15000 (տասնհինգ հազար) Հայաստանի Հանրապետության դրամ տեղական տուրք շինարարության թույլտվության համար:
3.Պարտավորեցնել կառուցապատողին շինարարական աշխատանքներն սկսելուց առնվազն երեք օր առաջ Մարտունու համայնքի ղեկավարին ներկայացնել №2-5 ձևի տեղեկանք:
4.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: