Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի պահանջներով.
1. Մարտունի համայնքի 2020թ. բյուջեի ֆոնդային մասի 4891 հոդվածից 150000 ՀՀ դրամ տեղափոխել ՝ ընդհանուր բնույթի հանրային ծառայություններ նախահաշվի 4267 հոդված վարձատրվող հասարակական աշխատանքների իրականացման ծրագրի համար որպես համայնքի ներդրում Մարտունի համայնքի Երևանյան և Մյասնիկյան փողոցների, համայնքային այգու և համայնքապետարանի դիմացի պուրակի բարեկարգման համար:
2. Մարտունու համայնքապետարանի աշխատակազմի նախահաշվի 5122 հոդվածից 220000 դրամ տեղափոխել նույն նախահաշվի 5129 հոդված 164000 դրամ ՝ խոտհնձիչ և 56000 դրամ ՝ շաղափ գնելու համար :
3. Մարտունի համայնքի բյուջեի պահուստային ֆոնդի 4891 հոդվածի նախահաշվից 150000 (մեկ հարյուր հիսուն հազար) ՀՀ դրամ տեղափոխել գյուղատնտեսական ապրանքներ 4262 հոդված ծաղիկներ և սիզամարգի սերմեր ձեռք բերելու համար: