Այսօր: Կիրակի, 5 Մայիսի 2024թ.
Մարտունու համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 126
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՄԱՐՏՈՒՆԻ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշում N 57-Ն
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ Մարտունի ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնք
ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք. Մարտունի, +(374) 60 743401, info@martuni.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

18 օգոստոսի 2020 թվականի N 57-Ն

ՄԱՐՏՈՒՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 17-Ը ՀՈՒՆՎԱՐԻ 2020 ԹՎԱԿԱՆԻ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՄԱՐՏՈՒՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ 2020 ԹՎԱԿԱՆԻ ԲՅՈՒՋԵՆ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԹԻՎ 3-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ  հոդվածի 1-ին մասի  5-րդ կետի, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ  հոդվածի պահանջներով.

Մարտունի համայնքի ավագանու 17-ը հունվարի 2020 թվականի «Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի 2020 թվականի բյուջեն հաստատելու մասին» թիվ 3-Ն որոշման մեջ կատարել հետևյալ  փոփոխությունները.

1.Մարտունի համայնքի 2020 թվականի բյուջեի վարչական մասի եկամուտները ավելացնել 23518915 (քսաներեք միլիոն հինգ հարյուր տասնութ հազար ինը հարյուր տասնհինգՀայաստանի Հանրապետության դրամով, որից`
<<Վարձատրվող հասարակական աշխատանքներ>> ծրագրի համար 1500000 (մեկ միլիոն հինգ հարյուր հազար) Հայաստանի Հանրապետության դրամ և Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից պետական աջակցություն՝ այսուհետև դրամաշնորհ, Մարտունու համայնքի բյուջե 22018915 (քսաներկու միլիոն տասնութ հազար ինը հարյուր տասնհինգ) Հայաստանի Հանրապետության դրամ:

2. Ծախսային մասով `

Մարտունի համայնքի 2020 թվականի բյուջեի վարչական մասի ընդհանուր բնույթի հանրային ծառայության նախահաշվի 4111 հոդվածը ավելցնել  1200000 (մեկ միլիոն երկու հարյուր հազար) Հայաստանի Հանրապետության դրամ ՝  վարձատրվող հասարակական աշխատանքներ իրականացնելու համար: 4267 հոդվածը ավելացնել 300000 (երեք հարյուր հազար) Հայաստանի Հանրապետության դրամ ՝ հասարակական աշխատանքներ իրականացնելու համար կենցաղային և շինարարական ապրանքներ ձեռք բերելու համար և 4111 հոդվածը ավելացնել  22018915 (քսաներկու միլիոն տասնութ հազար ինը հարյուր տասնհինգ) Հայաստանի Հանրապետության դրամ , որպես պետական աջակցություն՝ դրամաշնորհ (նվազագույն աշխատավարձի փոփոխման համար) :

3. Մարտունի համայնքի 2020 թվականի բյուջեի վարչական մասի պահուստային ֆոնդի 4891 հոդվածից 33770000 (երեսուներեք միլիոն յոթ  հարյուր յոթանասուն հազար) Հայաստանի Հանրապետության  դրամ տեղափոխել ֆոնդային բյուջե 33320000 (երեսուներեք միլիոն երեք հարյուր քսան հազար)  Հայաստանի Հանրապետության  դրամ և վարչական բյուջե 450000 (չորս հարյուր հիսուն հազար ) Հայաստանի Հանրապետության  դրամ :

4. Մարտունու համայնքապետարանի ապարատի նախահաշվի 5122 հոդված տեղափոխել 2220000 (երկու միլիոն երկու հարյուր քսան հազար) Հայաստանի Հանրապետության դրամ, որից 2000000 (երկու միլիոն ) Հայաստանի Հանրապետության դրամ ՝  ֆոտովոլտային կայանի տեղադրման համար, 220000  ( երկու հարյուր քսան հազար) Հայաստանի Հանրապետության դրամ ՝ անվտանգության համակարգի համակարգիչ ձեռք բերելու համար :

5. Նախադպրոցական կրթության նախահաշվի 5112 հոդված տեղափոխել 2000000 (երկու միլիոն) Հայաստանի Հանրապետության  դրամ ՝  թիվ N1, N2, N3, N4 մանկապարտեզ Համայնքային Ոչ Առևտրային Կազմակերպությունների շենք-շինությունների վերանորոգման համար և 5122 հոդված 800000 (ութ հարյուր հազար)  Հայաստանի Հանրապետության  դրամ ՝ վարչական սարքավորումների ձեռք բերման համար,
5134 հոդված 500000 ( հինգ հարյուր հազար ) Հայաստանի Հանրապետության դրամ ՝  նախագծա-նախահաշվային աշխատանքներ կատարելու համար:

6. Փողոցների լուսավորման նախահաշվի 5112 հոդված – 2000000 (երկու միլիոն ) Հայաստանի Հանրապետության դրամ ՝ Մարտունի քաղաքի Կամոյի փողոցի լուսավորման համակարգի կառուցման համար  և 4241 հոդված 250000 (երկու հարյուր հիսուն հազար) Հայաստանի Հանրապետության դրամ ՝ չորս մանկապարտեզների շենքերի տեխնիկական վիճակի սեյսմիկ զննության ծառայության համար:

7. Ճանապարհային տրանսպորտ նախահաշվի 5113 հոդված 25000000 (քսանհինգ միլիոն)  Հայաստանի Հանրապետության դրամ ՝ Մարտունի քաղաքի Երևանյան փողոցի ասֆալտապատման աշխատանքների համար:

8. Մարտունու համայնքապետարանի ապարատի նախահաշվի 4267 հոդված 200000  ( երկու հարյուր հազար ) Հայաստանի Հանրապետության դրամ ՝ կենցաղային ապրանքներ ձեռք բերելու համար:

9. Աղբահանություն և սանիտարական մաքրում նախահաշվի 5122 հոդված 800000 (ութ հարյուր հազար) Հայաստանի Հանրապետության դրամ ՝ աղբարկղների ձեռք բերման համար:

10. Մարտունի համայնքի 2020 թվականի  ֆոնդային բյուջեն հողի օտարման հոդվածով ավելացնել 8000000 (ութ միլիոն) Հայաստանի Հանրապետության դրամով, իսկ ծախսային մասը ավելացնել ճանապարհային տրանսպորտ նախահաշվի 5113 հոդված 8000000 (ութ  միլիոն) Հայաստանի Հանրապետության դրամ ՝ քաղաք Մարտունի Երևանյան փողոցի ասֆալպատման աշխատանքների համար:


Կողմ -8

ԳԱԼՍՏՅԱՆ ԱՐՏԱԿ

ԴԱՎԹՅԱՆ ՌՈՒԲԵՆ

ԴԱՎԹՅԱՆ ՎԱՀԱԳՆ

ԵՂՈՅԱՆ ՍԵՐԳՈ

ԶԻՐՈՅԱՆ ԱՐՏԱԿ

ԿԱՐԱՊԵՏՅԱՆ ՀԱՅԿ

ՄԵԼԻՔՅԱՆ ԱՐԱ

ՄՈՍՈՅԱՆ ԱՐՄԵՆ

Դեմ -0

Ձեռնպահ -0


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՐՄԵՆ ԱՎԵՏԻՍՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք. Մարտունի, Շահումյան 2, 1401
+(374) 60 743401
info@martuni.am
Պաշտոնական էլ. փոստ` 10025455@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՄԱՐՏՈՒՆՈՒ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner