|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ Մարտունի ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնք ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք. Մարտունի, +(374) 60 743401, info@martuni.am |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
31 մարտի 2021 թվականի N 26-Ա |
ՄԱՐՏՈՒՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԲՆԱԿԻՉ, ՄԱՐՏԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿ ՎԻՐԱՎՈՐՎԱԾ ԱՐՏՅՈՄ ՄԻԼԻՏՈՆԻ ՂԱԼԱՉՅԱՆԻ ԴՍՏԵՐ ՈՒՍՄԱՆ ՎԱՐՁԻ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ՀԱՄԱՐ ԴՐԱՄԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ |
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի պահանջներով և հաշվի առնելով, որ ընտանիքը գտնվում է սոցիալապես անապահով վիճակում Համաձայնություն տալ Մարտունի համայնքի բյուջեի «Սոցիալական աջակցություն» նախահաշվի 4729 հոդվածից 100000 ( մեկ հարյուր հազար ) Հայաստանի Հանրապետության դրամ օգնություն հատկացնել Մարտունի համայնքի բնակիչ, մարտական գործողությունների ժամանակ վիրավորված Արտյոմ Միլիտոնի Ղալաչյանին՝ դստեր Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի ուսանող Մարիամ Ղալաչյանի ուսման վարձը վճարելու նպատակով:
|
Կողմ -8 ԳԱԼՍՏՅԱՆ ԱՐՏԱԿ ԴԱՎԹՅԱՆ ՌՈՒԲԵՆ ԵՂՈՅԱՆ ՍԵՐԳՈ ԶԻՐՈՅԱՆ ԱՐՏԱԿ ԽԱՉԱՏՐՅԱՆ ՍԵՎԱԿ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ ՀԱՅԿ ՄԿՐՏՉՅԱՆ ՎԱՐԴԱԶԱՐ ՄՈՍՈՅԱՆ ԱՐՄԵՆ | Դեմ -0 | Ձեռնպահ -0 |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ԱՐՄԵՆ ԱՎԵՏԻՍՅԱՆ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|