Այսօր: Երեքշաբթի, 26 Օգոստոսի 2025թ.
Մարտունու համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 278
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՄԱՐՏՈՒՆԻ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ N 109
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ԿԱՄՈ ԴԱՎԹՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Մարտունի ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2025 թվականի N_
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՄԱՐՏՈՒՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԲՆԱԿԻՉՆԵՐԻՆ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՏԱՐԱԾՔԻ (ՀՈՂԱՄԱՍԻ) ՍԱՀՄԱՆԻՆ ԿԻՑ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՌՈՒՑԵԼՈՒ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 56-րդ հոդվածի 5-րդ մասի, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 29-րդ կետի պահանջներով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտեի նախագահի 2023 թվականի մայիսի 22-ի №04-Ն հրամանով հաստատված ՀՀՇՆ 30-01-23 «Քաղաքաշինություն. քաղաքային և գյուղական բնակավայրերի հատակագծում և կառուցապատում» շինարարական նորմերի 133-րդ կետը` համայնքի ավագանին որոշում է.

  1. Տալ համաձայնություն՝
    1) Գայանե Ղազարի Սահակյանի կողմից համայնքային սեփականություն հանդիսացող տարածքի (հողամասի) սահմանին կից իր՝ Մարտունի քաղաքի Դ. Անհաղթի փողոց, թիվ 12 հասցեում գտնվող բնակելի կառուցապատման հողամասում կառուցել ավտոտնակ.
    2) Գեղամ Սամվելի Ավագյանի կողմից համայնքային սեփականություն հանդիսացող տարածքի (հողամասի) սահմանին կից իր՝ Մարտունի քաղաքի Կամոյի փողոց, թիվ 38/2 հասցեում գտնվող հասարակական կառուցապատման հողամասում կառուցել երկհարկանի շինանյութի խանութ.
    3) Վարդան Արամայիսի Վարդանյանի կողմից համայնքային սեփականություն հանդիսացող տարածքի (հողամասի) սահմանին կից իր՝ Մարտունի քաղաքի Սայաթ-Նովայի փողոց, թիվ 86 հասցեում գտնվող բնակելի կառուցապատման հողամասում կառուցել ամառային խոհանոց.
    4) Արամ Արմենի Զիրոյանի կողմից համայնքային սեփականություն հանդիսացող տարածքի (հողամասի) սահմանին կից իր՝ Մարտունի քաղաքի Ե. Չարենցի փողոց, 1-ին նրբանցք, թիվ 11 հասցեում գտնվող բնակելի կառուցապատման հողամասում կառուցել ամառային խոհանոց.
    5) Հայկ Կարապետի Սարգսյանի կողմից համայնքային սեփականություն հանդիսացող տարածքի (հողամասի) սահմանին կից իր՝ Մարտունի քաղաքի Խ․ Աբովյան փողոց, թիվ 59 հասցեում գտնվող բնակելի կառուցապատման հողամասում կառուցել ավտոտնակ.
    6) Մանվել Վոլոդյայի Կարապետյանի կողմից համայնքային սեփականություն հանդիսացող տարածքի (հողամասի) սահմանին կից իր՝ Մարտունի քաղաքի Երևանյան փողոց, թիվ 58 հասցեում գտնվող բնակելի կառուցապատման հողամասում կառուցել կցակառույց.
    7) Լուսինե Հենդրիկի Դավեյանի կողմից համայնքային սեփականություն հանդիսացող տարածքի (հողամասի) սահմանին կից իր՝ Մարտունի քաղաքի Գ․ Նարեկացու փողոց, 10-րդ նրբանցք, թիվ 47 հասցեում գտնվող հասարակական կառուցապատման հողամասում կառուցել ավտովերանորոգման կայան և առևտրի սրահ.
    8) Կարեն Ադիբեկի Գրիգորյանի կողմից համայնքային սեփականություն հանդիսացող տարածքի (հողամասի) սահմանին կից իր՝ Մարտունի քաղաքի Ե․ Չարենցի փողոց, 1-ին նրբանցք, թիվ 9 հասցեում գտնվող հասարակական կառուցապատման հողամասում կառուցել առևտրի սրահ.
    9) Հակոբ Սլավիկի Սարգսյանի կողմից համայնքային սեփականություն հանդիսացող տարածքի (հողամասի) սահմանին կից իր՝ Մարտունի քաղաքի Ե․ Չարենցի փողոց, թիվ 3/1 հասցեում գտնվող բնակելի կառուցապատման հողամասում կառուցել ամառային խոհանոց.
    10) Ժենյա Հայկարամի Հովսեփյանի կողմից համայնքային սեփականություն հանդիսացող տարածքի (հողամասի) սահմանին կից իր՝ Մարտունի համայնքի Ներքին Գետաշեն բնակավայրի Վանքի թաղամասի 4-րդ փողոց, թիվ 2 հասցեում գտնվող բնակելի կառուցապատման հողամասում կառուցել բնակելի տուն.
    11) Քրիստինե Լևոնի Գևորգյանի կողմից համայնքային սեփականություն հանդիսացող տարածքի (հողամասի) սահմանին կից իր՝ Մարտունի համայնքի Ծովինար բնակավայրի 4-րդ թաղամասի 4-րդ փողոց, թիվ 7 հասցեում գտնվող բնակելի կառուցապատման հողամասում գոյություն ունեցող նկուղի վրա կառուցել բնակելի տուն։
  2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ՀՈՎՀԱՆՆԵՍ ՀՈՎԵՅԱՆ


Նախագիծ կազմող ՍՎԵՏԼԱՆԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
(12.47 Մբ)
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք. Մարտունի, Շահումյան 2, 1401
+(374) 60 743401
info@martuni.am
Պաշտոնական էլ. փոստ` 10025455@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՄԱՐՏՈՒՆՈՒ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner