Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 56-րդ հոդվածի 5-րդ մասի, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 29-րդ կետի պահանջներով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտեի նախագահի 2023 թվականի մայիսի 22-ի №04-Ն հրամանով հաստատված ՀՀՇՆ 30-01-23 «Քաղաքաշինություն. քաղաքային և գյուղական բնակավայրերի հատակագծում և կառուցապատում» շինարարական նորմերի 133-րդ կետը` համայնքի ավագանին որոշում է.
- Տալ համաձայնություն՝
1) Գայանե Ղազարի Սահակյանի կողմից համայնքային սեփականություն հանդիսացող տարածքի (հողամասի) սահմանին կից իր՝ Մարտունի քաղաքի Դ. Անհաղթի փողոց, թիվ 12 հասցեում գտնվող բնակելի կառուցապատման հողամասում կառուցել ավտոտնակ. 2) Գեղամ Սամվելի Ավագյանի կողմից համայնքային սեփականություն հանդիսացող տարածքի (հողամասի) սահմանին կից իր՝ Մարտունի քաղաքի Կամոյի փողոց, թիվ 38/2 հասցեում գտնվող հասարակական կառուցապատման հողամասում կառուցել երկհարկանի շինանյութի խանութ. 3) Վարդան Արամայիսի Վարդանյանի կողմից համայնքային սեփականություն հանդիսացող տարածքի (հողամասի) սահմանին կից իր՝ Մարտունի քաղաքի Սայաթ-Նովայի փողոց, թիվ 86 հասցեում գտնվող բնակելի կառուցապատման հողամասում կառուցել ամառային խոհանոց. 4) Արամ Արմենի Զիրոյանի կողմից համայնքային սեփականություն հանդիսացող տարածքի (հողամասի) սահմանին կից իր՝ Մարտունի քաղաքի Ե. Չարենցի փողոց, 1-ին նրբանցք, թիվ 11 հասցեում գտնվող բնակելի կառուցապատման հողամասում կառուցել ամառային խոհանոց. 5) Հայկ Կարապետի Սարգսյանի կողմից համայնքային սեփականություն հանդիսացող տարածքի (հողամասի) սահմանին կից իր՝ Մարտունի քաղաքի Խ․ Աբովյան փողոց, թիվ 59 հասցեում գտնվող բնակելի կառուցապատման հողամասում կառուցել ավտոտնակ. 6) Մանվել Վոլոդյայի Կարապետյանի կողմից համայնքային սեփականություն հանդիսացող տարածքի (հողամասի) սահմանին կից իր՝ Մարտունի քաղաքի Երևանյան փողոց, թիվ 58 հասցեում գտնվող բնակելի կառուցապատման հողամասում կառուցել կցակառույց. 7) Լուսինե Հենդրիկի Դավեյանի կողմից համայնքային սեփականություն հանդիսացող տարածքի (հողամասի) սահմանին կից իր՝ Մարտունի քաղաքի Գ․ Նարեկացու փողոց, 10-րդ նրբանցք, թիվ 47 հասցեում գտնվող հասարակական կառուցապատման հողամասում կառուցել ավտովերանորոգման կայան և առևտրի սրահ. 8) Կարեն Ադիբեկի Գրիգորյանի կողմից համայնքային սեփականություն հանդիսացող տարածքի (հողամասի) սահմանին կից իր՝ Մարտունի քաղաքի Ե․ Չարենցի փողոց, 1-ին նրբանցք, թիվ 9 հասցեում գտնվող հասարակական կառուցապատման հողամասում կառուցել առևտրի սրահ. 9) Հակոբ Սլավիկի Սարգսյանի կողմից համայնքային սեփականություն հանդիսացող տարածքի (հողամասի) սահմանին կից իր՝ Մարտունի քաղաքի Ե․ Չարենցի փողոց, թիվ 3/1 հասցեում գտնվող բնակելի կառուցապատման հողամասում կառուցել ամառային խոհանոց. 10) Ժենյա Հայկարամի Հովսեփյանի կողմից համայնքային սեփականություն հանդիսացող տարածքի (հողամասի) սահմանին կից իր՝ Մարտունի համայնքի Ներքին Գետաշեն բնակավայրի Վանքի թաղամասի 4-րդ փողոց, թիվ 2 հասցեում գտնվող բնակելի կառուցապատման հողամասում կառուցել բնակելի տուն. 11) Քրիստինե Լևոնի Գևորգյանի կողմից համայնքային սեփականություն հանդիսացող տարածքի (հողամասի) սահմանին կից իր՝ Մարտունի համայնքի Ծովինար բնակավայրի 4-րդ թաղամասի 4-րդ փողոց, թիվ 7 հասցեում գտնվող բնակելի կառուցապատման հողամասում գոյություն ունեցող նկուղի վրա կառուցել բնակելի տուն։
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
|