Այսօր: Շաբաթ, 27 Ապրիլի 2024թ.
Մարտունու համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 5
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՄԱՐՏՈՒՆԻ ՀԱՄԱՅՆՔ
Որոշում N 440
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ Մարտունի ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնք
ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք. Մարտունի, +(374) 60 743401, info@martuni.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

11 ապրիլի 2019 թվականի N 440

ՄԱՐՏՈՒՆԻ ՔԱՂԱՔԻ ԵՐԵՎԱՆՅԱՆ ՓՈՂՈՑ ԹԻՎ 18 ՀԱՍՑԵԻ ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՅՑՆԵՐՆ ՕՐԻՆԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ԵՎ ՄԱՐՏՈՒՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ 03.04.2019Թ. ԹԻՎ 69 ՈՐՈՇՈՒՄԸ ՈՒԺԸ Կ ՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

       Հիմք  ընդունելով Մարտունի  քաղաքի  բնակիչ Հեկտոր Անդրանիկի Ավետիսյանի     դիմումը, նկատի ունենալով, որ  Մարտունի քաղաքի  Երևանյան  փողոց  թիվ  18   հասցեում գտնվող իր սեփականությունը հանդիսացող հողամասի վրա  Հեկտոր Անդրանիկի  Ավետիսյանի        կողմից  ինքնակամ  կառուցված  բնակելի  նշանակության շինություննները  համապատասխանում   են  ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի 5-րդ կետով սահմանված օրինականացման պայմաններին,  չեն   խախտում այլ անձանց իրավունքները, օրենքով պահպանվող   շահերը, վտանգ չեն  սպառնում քաղաքացիների կյանքին   ու առողջությանը, կառուցված չեն  ինժեներատրանսպորտային  օբյեկտների  սպասարկման կամ  անվտանգության գոտիներում, կառուցված չեն  քաղաքաշինական նորմերի և կանոնների էական  խախտումներով, չեն  առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք և ղեկավարվելով  ՀՀ Կառավարության 18.05.2006թ <<Ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգը հաստատելու մասին>> թիվ  912-Ն որոշմամբ  հաստատված  ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգի 2-րդ բաժնի, ՀՀ Կառավարության  17.04.2003թ. թիվ   470-Ն որոշման,  «Նորմատիվիրավականակտերի  մասին»  ՀՀօրենքի  33-րդ  հոդվածի      պահանջներով.

1.Մարտունի համայնքի ղեկավարի 03.04.2019թ. թիվ 69 որոշումը շարադրել հետևյալ նոր խմբագրությամբ.

  «Մարտունի քաղաքի Երևանյան փողոց  թիվ 18 հասցեում իր սեփականությունը հանդիսացող բնակելի կառուցապատման  նշանակության  հողամասի վրա  Հեկտոր Անդրանիկի Ավետիսյանի   կողմից  ինքնակամ կառուցված 54,73քմ կառուցապատ և 43,78   քմ ներքին  մակերեսով  մառանը, 46,64 քմ կառուցապատ և 38,29 քմ ներքին մակերեսով ավտոտնակը, 1,26 քմ մակերեսով պարիսպըև 4,32 քմ մակերեսով աստիճանները    ճանաչել օրինական որպես Հեկտոր Անդրանիկի Ավետիսյանի, Կարինե Ռուբենի Դարբինյանի, Արմենակ Հեկտորի Ավետիսյանի, Արմինե Հեկտորի Ավետիսյանի և Լուսինե Սերյոժայի Սուվարյանի սեփականությունը: 

2. Պարտավորեցնել ինքնակամ կառույցն իրականացրած անձ Հեկտոր Անդրանիկի Ավետիսյանին     համայնքապետարանի համապատասխան հաշվի համարին վճարել ինքնակամ շինության    օրինականացման արժեքը`

106,95 x 10.000 x 0,069 = 73796    (յոթանասուներեք  հազար յոթ  հարյուր  իննսունվեց)   ՀՀ   դրամ:

3.Պարտավորեցնել Հեկտոր Անդրանիկի Ավետիսյանին դիմել ՀՀ ԱԳ ԿԿ Երևանի տարածքային  ստորաբաժանում նշված գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցում կատարելու համար:

4. Սույն որոշման կատարման հսկողությունը դնել  համայնքապետարանի աշխատակազմի քաղաքային տնտեսության բաժնի պետ Հակոբ Մնացականյանի վրա:

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից»:

6. Սույն որոշման ընդունմամբ ուժը կորցրած ճանաչել Մարտունի համայնքի ղեկավարի 03.04.2019թ. «Մարտունի    քաղաքի   Երևանյան  փողոց  թիվ  18 հասցեի  ինքնակամ  կառույցներն  օրինականացնելու  մասին»   թիվ 69 որոշումը:

 


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՐՄԵՆ ԱՎԵՏԻՍՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք. Մարտունի, Շահումյան 2, 1401
+(374) 60 743401
info@martuni.am
Պաշտոնական էլ. փոստ` 10025455@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՄԱՐՏՈՒՆՈՒ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner