Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալի գրությունը, Ռուբիկ Հովիկի Սահակյանի դիմումը և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Կառավարության 13.07.2006թվականի «Ժամկետային աշխատանքային պայամագիր կնքելու կարգը հաստատելու մասին» թիվ 1002-Ն որոշման, «Համայնքային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի պահանջներով.
1. Մարտունու համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարի (ծածկագիր՝ 1.2-1) ժամանակավոր թափուր պաշտոնում սույն թվականի նոյեմբերի 2-ից աշխատանքի ընդունել Ռուբիկ Հովիկի Սահակյանին և նրա հետ կնքել ժամկետային աշխատանքային պայմանագիր մինչև տվյալ թափուր պաշտոնի մրցույթում հաղթող ճանաչված անձին աշխատանքի ընդունելը:
2. Հանձնարարել համայնքապետարանի աշխատակազմի ֆինանսների կառավարման և եկամուտների հավաքագրման բաժնին՝ աշխատավարձը վճարել համաձայն հաստատված հաստիքացուցակի:
3. 2020 թվականի նեյեմբերի 2-ից դադարեցնել Հակոբ Մնացականյանի կողմից համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարի պարտականությունների կատարումը:
4. Հանձնարարել Հակոբ Մնացականյանին կատարել փաստաթղթերի հանձնաընդունելություն:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: