|
 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ Մարտունի ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնք ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք. Մարտունի, +(374) 60 743401, info@martuni.am |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
21 օգոստոսի 2025 թվականի N 111-Ա |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՄԱՐՏՈՒՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՂԱՇԵՆ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԳՏՆՎՈՂ 05-082-0077- ԾԱԾԿԱԳՐՈՎ 0.0794 ՀԱ ՄԱԿԵՐԵՍՈՎ ՀՈՂԱՄԱՍԸ ՄԱՐՏՈՒՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետի պահանջով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի ապրիլի 29-ի №698-Ն որոշմամբ հաստատված №2 հավելվածի 39-րդ կետի 1-ին ենթակետը, Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի 2025 թվականի հուլիսի 29-ի N Կ-29072025-05-0026 որոշումը՝ համայնքի ավագանին որոշում է․
- Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի Վաղաշեն բնակավայրի վարչական տարածքում գտնվող, քաղաքացու անվամբ հաշվառված, սակայն հողամասի նկատմամբ իրավունքի ձեռքբերումը հաստատող փաստաթղթեր գոյություն չունեցող 05-082-0077- կադաստրային ծածկագրով 0.0794 հա մակերեսով հասարակական կառուցապատման հողամասը ճանաչել Մարտունի համայնքի սեփականություն։
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
|
Կողմ -14 ՀՈՎԵՅԱՆ ՀՈՎՀԱՆՆԵՍ ԴԱՎԹՅԱՆ ՎԱՀԱԳՆ ՎԱՐԴԱՆՅԱՆ ԼՈՒՍԻՆԵ ԱԼԵՔՍԱՆՅԱՆ ՏԻԳՐԱՆ ԽԱՉԱՏՐՅԱՆ ԿՈՐՅՈՒՆ ՄԱՆՈՒԿՅԱՆ ԳՈՀԱՐ ՍԵԴՐԱԿՅԱՆ ԱՐՄԵՆ ԴԱՎԹՅԱՆ ՕԼԳԱ ԴԱՆԻԵԼՅԱՆ ՊԱՊ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ ՀԱՍՄԻԿ ԽԱՉԱՏՐՅԱՆ ԿԱՐԵՆ ՀՈՎԵՅԱՆ ՄԱՐԻՆԱ ՀԱԿՈԲՅԱՆ ՄԵԽԱԿ ՄԱՐԿԱՐՅԱՆ ՍՅՈՒԶԱՆՆԱ | Դեմ -0 | Ձեռնպահ -0 |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ՀՈՎՀԱՆՆԵՍ ՀՈՎԵՅԱՆ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|