|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ Մարտունի ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
|
Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնք ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք. Մարտունի, +(374) 60 743401, info@martuni.am |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
07 մայիսի 2024 թվականի N 845-Ա |
ՎԱՀԱՆ ԳԱԼՈՅԱՆԻՆ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի պահանջներով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 19.03.2015 թվականի №596–Ն որոշումը, Մարտունի համայնքի ավագանու 21.12.2023 թվականի թիվ 262-Ն որոշումը և Վահան Գալոյանի դիմումը՝ որոշում եմ․
- Վահան Գալոյանին տալ Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզ, Մարտունի համայնք, Ներքին Գետաշեն բնակավայր, Ներքին Դուրան թաղամաս, 3-րդ փողոց, թիվ 24 հասցեում նոր կառուցվող ավտոտնակի և ամառային խոհանոցի շինարարության թույլտվություն (շինարարության թույլտվությունը կցվում է):
- Վահան Գալոյանին՝ համայնքապետարանի 900145109063 հաշվեհամարին վճարել 15 000 (տասնհինգ հազար) Հայաստանի Հանրապետության դրամ տեղական տուրք շինարարության թույլտվության համար:
- Կառուցապատողին՝ շինարարական աշխատանքներն սկսելուց առնվազն երեք օր առաջ Մարտունի համայնքի ղեկավարին ներկայացնել №2-5 ձևի տեղեկանք:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Վահան Գալոյանին որոշման ընդունման մասին իրազեկմանը հաջորդող օրվանից։
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ՀՈՎՀԱՆՆԵՍ ՀՈՎԵՅԱՆ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|