Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ կետի պահանջով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ կետի 2-րդ ենթակետը և 33-րդ կետը՝ որոշում եմ․
1․ Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնք, Գեղհովիտ բնակավայր, 15-րդ փողոց, թիվ 33 հասցեում գտնվող 05-027-0042-0008 կադաստրային ծածկագրով գույքի բաժանումից առաջացող գուքերին տրամադրել հետևյալ հասցեները՝
0.0998 հա մակերեսով գույքին՝ Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզ, Մարտունի համայնք, Գեղհովիտ բնակավայր, 15-րդ փողոց, թիվ 33 հասցեն,
0.0500 հա մակերեսով գույքին՝ Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզ, Մարտունի համայնք, Գեղհովիտ բնակավայր, 15-րդ փողոց, թիվ 33/1 հասցեն:
2․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: