Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 21-րդ կետի , Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 48 1, 73-74 հոդվածների, Հարկային օրենսգրքի 229-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի « գ »ենթակետի պահանջներով և նկատի ունենալով, որ Մարտունի համայնքի Գետափնյա 2-րդ փողոցի 2-րդ նրբանցքի թիվ 29 հասցեի 0,0325 հա մակերեսով համայնքային սեփականություն հանդիսացող հողամասը գտնվում է Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված հողերի ցանկում 1.Համաձայնություն տալ կառուցապատման իրավունքով մրցույթով հատկացնել Մարտունի համայնքի Գետափնյա 2-րդ փողոցի 2-րդ նրբանցքի թիվ 29 հասցեի համայնքային սեփականություն հանդիսացող 0,0325 հա բնակավայրերի ընդհանուր օգտագործման հողամասը:
2. Հողամասը հատկացնել մառանի կառուցման համար:
3.Մրցույթի մեկնարկային գին սահմանել տարեկան 18,78 (տասնութ ամբողջ յոթանասունութ ) Հայաստանի Հանրապետության դրամ 1 քառակուսի մետրի համար:
4.Հողամասը կառուցապատման իրավունքով հատկացնել 99 տարի ժամկետով:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: |