|
 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ Մարտունի ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնք ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք. Մարտունի, +(374) 60 743401, info@martuni.am |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
21 օգոստոսի 2025 թվականի N 119-Ա |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՄԱՐՏՈՒՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՄԱՐՏՈՒՆԻ ՔԱՂԱՔԻ ԵՐԵՎԱՆՅԱՆ ԵՎ ՄՅԱՍՆԻԿՅԱՆ ԱՍՖԱԼՏԱՊԱՏ ՓՈՂՈՑՆԵՐԻ ՓՈՍԱԼՑՄԱՆ ՈՒ ՃԱՔԱԼՑՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՁԵՌՔԲԵՐՄԱՆ ՀԱՄԱՐ ԿԱԶՄԱԿԵՐՊՎԱԾ ԳՄՄՀ-ԳՀԱՇՁԲ-25/15 ԾԱԾԿԱԳՐՈՎ ԳՆՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ ՉԿԱՅԱՑԱԾ ՀԱՅՏԱՐԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի պանաջով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի №526-Ն որոշման 1-ին հավելվածի 58-րդ կետը, նկատի ունենալով, որ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության կողմից հայտարարվել է Մարտունի քաղաքի Երևանյան և Մյասնիկյան փողոցների հիմնանորոգման աշխատանքների մրցույթ՝ համայնքի ավագանին որոշում է.
- Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի Մարտունի քաղաքի Երևանյան և Մյասնիկյան ասֆալտապատ փողոցների փոսալցման ու ճաքալցման աշխատանքների ձեռքբերման համար կազմակերպված ԳՄՄՀ-ԳՀԱՇՁԲ-25/15 ծածկագրով գնման ընթացակարգը հայտարարել չկայացած՝ գնման պահանջը դադարելու պատճառով:
- Սույն որոշումը ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
|
Կողմ -14 ՀՈՎԵՅԱՆ ՀՈՎՀԱՆՆԵՍ ԴԱՎԹՅԱՆ ՎԱՀԱԳՆ ՎԱՐԴԱՆՅԱՆ ԼՈՒՍԻՆԵ ԱԼԵՔՍԱՆՅԱՆ ՏԻԳՐԱՆ ԽԱՉԱՏՐՅԱՆ ԿՈՐՅՈՒՆ ՄԱՆՈՒԿՅԱՆ ԳՈՀԱՐ ՍԵԴՐԱԿՅԱՆ ԱՐՄԵՆ ԴԱՎԹՅԱՆ ՕԼԳԱ ԴԱՆԻԵԼՅԱՆ ՊԱՊ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ ՀԱՍՄԻԿ ԽԱՉԱՏՐՅԱՆ ԿԱՐԵՆ ՀՈՎԵՅԱՆ ՄԱՐԻՆԱ ՀԱԿՈԲՅԱՆ ՄԵԽԱԿ ՄԱՐԿԱՐՅԱՆ ՍՅՈՒԶԱՆՆԱ | Դեմ -0 | Ձեռնպահ -0 |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ՀՈՎՀԱՆՆԵՍ ՀՈՎԵՅԱՆ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|