Այսօր: Երեքշաբթի, 26 Օգոստոսի 2025թ.
Մարտունու համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 278
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՄԱՐՏՈՒՆԻ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ N 108
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ՀՈՎՀԱՆՆԵՍ ՀՈՎԵՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Մարտունի ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2025 թվականի N_
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՄԱՐՏՈՒՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2025 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 21-Ի ԱՐՏԱՀԵՐԹ ՆԻՍՏԻ ՕՐԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի պահանջով՝ համայնքի ավագանին որոշում է.

  1. Հաստատել Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի ավագանու 2025 թվականի օգոստոսի 21-ի արտահերթ նիստի օրակարգը՝
    1) Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի բնակիչներին համայնքային սեփականություն հանդիսացող տարածքի (հողամասի) սահմանին կից շինություններ կառուցելու համաձայնություն տալու մասին.
    2) Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի Վարդենիկ բնակավայրի բնակիչ Անահիտ Բեգլարի Դավթյանին սեփականության իրավունքով պատկանող 05-085-0327-0004 կադաստրային ծածկագրով 0.2 հա մակերեսով գյուղատնտեսական նպատակային նշանակության խոտհարքի նպատակային նշանակությունը փոփոխելու մասին.
    3) Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի Վաղաշեն բնակավայրի վարչական տարածքում գտնվող 05-082-0077- ծածկագրով 0.0794 հա մակերեսով հողամասը Մարտունի համայնքի սեփականություն ճանաչելու մասին.
    4) Մարատ Պետրոսի Պողոսյանին սեփականության իրավունքով պատկանող 05-045-0046-0002 կադաստրային ծածկագրով 0.1236 հա մակերեսով հողամասը նվիրատվությյամբ Մարտունի համայնքի սեփականություն ընդունելու մասին.
    5) Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի Մարտունի քաղաքի Մյասնիկյան, Գ. Զիրոյան, Սայաթ-Նովայի փողոցների խաչմերուկից մինչև Ներքին Գետաշեն բնակավայրի թիվ 2 դպրոցի խաչմերուկ 3349 մետր երկարությամբ ավտոճանապարհի հիմնանորոգման աշխատանքների համար սահմանված տեղական տուրքի նկատմամբ արտոնություն կիրառելու մասին.
    6) Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի Վարդենիկ բնակավայրի վարչական սահմաններում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող 05-085-0327-0005 կադաստրային ծածկագրով 0.1575 հա, 05-085-0327-0006 կադաստրային ծածկագրով 0.6586 հա և 05-085-0327-0007 կադաստրային ծածկագրով 0.05822 հա մակերեսներով գյուղատնտեսական նպատակային նշանակության այլ հողատեսքերը մրցութային կարգով վարձակալության իրավունքով տրամադրելու համաձայնություն տալու մասին.
    7) Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի Մարտունի քաղաքի բնակիչ Կարեն Դերենիկի Վարդանյանի համար փոխադրամիջոցի հարկի գծով արտոնություն սահմանելու մասին.
    8) Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի Ներքին Գետաշեն բնակավայրի վարչական շենքի առաջին հարկից երկու սենյակ անհատույց օգտագործման իրավունքով երեք տարի ժամկետով «Հայաստանի սոցիալական աշխատողների ասոցիացիա» հասարակական կազմակերպությանը տրամադրելուն համաձայնություն տալու մասին.
    9) Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի 2025 թվականի բյուջեում փոփոխություն կատարելու մասին.
    10) Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի Վարդենիկ բնակավայրի Կ. Շահինյան փողոց, թիվ 26/3 հասցեում գտնվող 05-085-0008-0003 կադաստրային ծածկագրով 0.08 հա մակերեսով համայնքային սեփականություն հանդիսացող հասարակական կառուցապատման հողամասը Հայաստանի Հանրապետությանը նվիրաբերելու համաձայնություն տալու մասին.
    11) Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի Մարտունի քաղաքի Երևանյան և Մյասնիկյան ասֆալտապատ փողոցների փոսալցման ու ճաքալցման աշխատանքների ձեռքբերման համար կազմակերպված ԳՄՄՀ-ԳՀԱՇՁԲ-25/15 ծածկագրով գնման ընթացակարգը չկայացած հայտարարելու մասին:
  2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ՀՈՎՀԱՆՆԵՍ ՀՈՎԵՅԱՆ


Նախագիծ կազմող ՍՎԵՏԼԱՆԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք. Մարտունի, Շահումյան 2, 1401
+(374) 60 743401
info@martuni.am
Պաշտոնական էլ. փոստ` 10025455@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՄԱՐՏՈՒՆՈՒ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner