Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի դրույթներով, 16.12.2021 թվականի ՀՕ-397-Ն օրենքի 2-րդ հոդվածի 2-րդ մասով, «Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին» օրենքով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի «Ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգը հաստատելու մասին» №912-Ն որոշումը, Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի հունիսի 4-ի №1023-Ն որոշումը, նկատի ունենալով, որ կառույցների պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը կամ վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը, կառուցված չեն ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, կառուցված չեն քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով, չեն առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք, ինչպես նաև հիմք ընդունելով Վարդիթեր Գրիշայի Հովհաննիսյանի 31.10.2025 թվականի №7098-Ք դիմումը՝ որոշում եմ.
- Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի Գեղհովիտ բնակավայրի 2-րդ փողոց, թիվ 20 հասցեում գտնվող, Վարդիթեր Գրիշայի Հովհաննիսյանին (ծնված՝ 10.07.1953 թվականին) սեփականության իրավունքով պատկանող 05-027-0068-0002 կադաստրային ծածկագրով 0.255 հա փաստացի օգտագործվող բնակելի կառուցապատման հողամասի վրա ինքնակամ կառուցված 38.94 քմ արտաքին մակերեսով նկուղը (ներքին մակերեսը՝ 26.85 քմ, կառուցված՝ 2009 թվականին), 132.0 քմ արտաքին մակերեսով բնակելի տունը (ներքին մակերեսը՝ 101.9 քմ, կառուցված՝ 2009 թվականին) և 5.55 քմ մակերեսով բնակելի տան բաց պատշգամբը կամ աստիճանահարթակը (կառուցված՝ 2009 թվականին) ճանաչել օրինական:
- Ինքնակամ կառույցների օրինականացման վճարը կազմում է՝
նկուղի համար՝ 38.94x10000x0.0874=34034 (երեսունչորս հազար երեսունչորս) ՀՀ դրամ. բնակելի տան համար՝ 132.0x10000x0.0874=115368 (հարյուր տասնհինգ հազար երեք հարյուր վաթսունութ) ՀՀ դրամ. բնակելի տան բաց պատշգամբի կամ աստիճանահարթակի համար՝ 5.55x10000x0.0874=4851 (չորս հազար ութ հարյուր հիսունմեկ) ՀՀ դրամ. ընդամենը՝ 154253 (հարյուր հիսունչորս հազար երկու հարյուր հիսուներեք) ՀՀ դրամ։
- Օրինականացման համար հիմք ընդունել լիցենզավորված չափագրողի կողմից ներկայացված հատակագիծը:
- Առկա է Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի կողմից տրամադրված հաշվառման (չափագրման) տվյալների մուտքագրման տեղեկանքը (չափագրման տվյալների մուտքագրման ծածկագիրն է՝ 2023RTTGTT):
- Սույն որոշման ընդունման օրվանից օրինականացման համար սահմանված վճարները 60-օրյա ժամկետում չվճարելու դեպքում որոշումը համարել ուժը կորցրած:
- Անշարժ գույքերին տրամադրել Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզ, Մարտունի համայնք, Գեղհովիտ բնակավայր, 2-րդ փողոց, թիվ 20 հասցեն։
- Սույն որոշումից բխող գույքային իրավունքները ենթակա են գրանցման Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի կողմից:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
|