Ղեկավարվելով «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի պանաջով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի №526-Ն որոշման 1-ին հավելվածի 58-րդ կետը, նկատի ունենալով, որ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության կողմից հայտարարվել է Մարտունի քաղաքի Երևանյան և Մյասնիկյան փողոցների հիմնանորոգման աշխատանքների մրցույթ՝ համայնքի ավագանին որոշում է.
- Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի Մարտունի քաղաքի Երևանյան և Մյասնիկյան ասֆալտապատ փողոցների փոսալցման ու ճաքալցման աշխատանքների ձեռքբերման համար կազմակերպված ԳՄՄՀ-ԳՀԱՇՁԲ-25/15 ծածկագրով գնման ընթացակարգը հայտարարել չկայացած՝ գնման պահանջը դադարելու պատճառով:
- Սույն որոշումը ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
|