Այսօր: Շաբաթ, 4 Մայիսի 2024թ.
Մարտունու համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 97
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՄԱՐՏՈՒՆԻ ՀԱՄԱՅՆՔ
Որոշում N 801-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ Մարտունի ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնք
ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք. Մարտունի, +(374) 60 743401, info@martuni.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

23 ապրիլի 2024 թվականի N 801-Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՄԱՐՏՈՒՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՍՏՂԱՁՈՐ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ 97-ՐԴ ՓՈՂՈՑ, ԹԻՎ 9 ՀԱՍՑԵԻ ՀՈՂԱՄԱՍԸ ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԼԵՌՆԻԿ ԺԴԱՆՈՎԻ ՂԱԶԱՐՅԱՆԻՆ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 06.04.2006 թվականի թիվ 538-Ն որոշման պահանջներով, հիմք ընդունելով Աստղաձոր համայնքի ավագանու 30.09.2011 թվականի թիվ 13 որոշումը, Լեռնիկ Ղազարյանի դիմումը, համայնքապետարանի աշխատակազմի իրավաբանական բաժնի առաջատար մասնագետ Փիրուզա Արշակյանի 23.04.2024 թվականի թիվ 04 եզրակացությունը, հողամասը վիճակահանությամբ սեփականության իրավունքով անհատույց տրամադրելու մասին վիճակահանության հանձնաժողովի 17.05.2002 թվականի թիվ 168 արձանագրությունը, նկատի ունենալով, որ 05-013-0133-0010 կադաստրային ծածկագրով տնամերձ հողամասը տրամադրվել է Լեռնիկ Ժդանովի Ղազարյանին անհատույց, սակայն չի ներկայացվել իրավունքի պետական գրանցման՝ որոշում եմ.

  1. Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի Աստղաձոր բնակավայրի 97-րդ փողոց, թիվ 9 հասցեում գտնվող 05-013-0133-0010 կադաստրային ծածկագրով համայնքային սեփականություն հանդիսացող 0.1243 հա բնակելի կառուցապատման հողամասը նվիրատվությամբ հատկացնել Աստղաձոր բնակավայրի բնակիչ Լեռնիկ Ժդանովի Ղազարյանին (ծնված՝ 26.05.1972 թվականին):
  2. Դիմել Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտե հողամասի օտարման պետական գրանցում կատարելու համար:
  3. Հանձնարարել համայնքապետարանի աշխատակազմի գյուղատնտեսության և բնապահպանության բաժնին համայնքի հողային հաշվեկշռում կատարելու համապատասխան փոփոխություն:
  4.  Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՀՈՎՀԱՆՆԵՍ ՀՈՎԵՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք. Մարտունի, Շահումյան 2, 1401
+(374) 60 743401
info@martuni.am
Պաշտոնական էլ. փոստ` 10025455@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՄԱՐՏՈՒՆՈՒ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner