|
 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ Մարտունի ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
|
Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնք ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք. Մարտունի, +(374) 60 743401, info@martuni.am |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
08 հուլիսի 2025 թվականի N 767-Ա |
ՍԱՄՎԵԼ ՋԱՆԻԲԵԿԻ ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՎԱՐՉԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹ ՀԱՐՈՒՑԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի «ա» կետի, 35-րդ հոդվածի 1-ին մասի, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի պահանջներով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Շրջակա միջավայրի նախարարության էկոպարեկային ծառայության կողմից 2025 թվականի հունիսի 26-ին կազմված թիվ 131 արձանագրությունը Աստղաձոր բնակավայրի բնակիչ Սամվել Նավասարդյանի կողմից վարչական իրավախախտում թույլ տալու մասին՝ որոշում եմ․
- Վարչական իրավախախտման համար Սամվել Նավասարդյանի նկատմամբ հարուցել վարչական վարույթ և լսումների օր նշանակել 2025 թվականի հուլիսի 23-ին, ժամը 11:00-ին Մարտունու համայնքապետարանում (հասցեն` ք.Մարտունի, Շահումյան փողոց, թիվ 2)։
- Վարույթի իրականացումը հանձնարարել Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Մարտունու համայնքապետարանի վարչական վարույթի իրականացման հարցերով հանձնաժողովին։
- Սույն որոշման մասին ծանուցել Սամվել Նավասարդյանին (Աստղաձոր բնակավայր, 80-րդ փողոց, թիվ 1 հասցե):
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ՀՈՎՀԱՆՆԵՍ ՀՈՎԵՅԱՆ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|