|
 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ Մարտունի ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
|
Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնք ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք. Մարտունի, +(374) 60 743401, info@martuni.am |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
05 նոյեմբերի 2025 թվականի N 1153-Ա |
ՋՈՆԻԿ ՄԻՆԱՍՅԱՆԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՎԱՐՉԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹ ՀԱՐՈՒՑԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ և 26-րդ կետերի, Հայաստանի Հանրապետության վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 48-րդ հոդվածի 2-րդ մասի և 219.1 հոդվածի, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետի, 35-րդ հոդվածի 1-ին մասի պահանջներով, հիմք ընդունելով Մարտունու համայնքապետարանի աշխատակազմի իրավաբանական բաժնի պետ Արտյոմ Քոչարյանի 2025 թվականի նոյեմբերի 5 -ի զեկուցագիրը վարչական իրավախախտման մասին՝ որոշում եմ․
- «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 48-րդ հոդվածի 2-րդ մասի և 219․1 հոդվածի հատկանիշներով արձանագրված վարչական իրավախախտման համար Ջոնիկ Մինասյանի նկատմամբ հարուցել վարչական վարույթ և լսումների օր նշանակել 2025 թվականի նոյեմբերի 26-ին, ժամը 12:00-ին Մարտունու համայնքապետարանում (հասցեն` ք. Մարտունի, Շահումյան փողոց, թիվ 2)։
- Վարույթի իրականացումը հանձնարարել Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Մարտունու համայնքապետարանի վարչական վարույթի իրականացման հարցերով հանձնաժողովին։
- Համայնքապետարանի աշխատակազմի իրավաբանական բաժնին՝ սույն որոշման մասին ծանուցել Ջոնիկ Մինասյանին:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ՀՈՎՀԱՆՆԵՍ ՀՈՎԵՅԱՆ
|
|
|
|
| Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|