Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի պահանջներով և հաշվի առնելով, որ հրդեհի հետևանքով ամբողջությամբ այրվել է Հակոբ Աղվանի Գալստյանի բակում գտնվող շուրջ 100 հակ խոտը 1.Համաձայնություն տալ Մարտունի համայնքի 2021 թվականի բյուջեի վարչական մասի «Սոցիալապես անապահով անձանց աջակցություն» նախահաշվի 4729 հոդվածից 100000 ( մեկ հարյուր հազար) Հայաստանի Հանրապետության դրամ տրամադրել Մարտունի համայնքի բնակիչ Հակոբ Աղվանի Գալստյանին որպես օգնություն , հրդեհի հետևանքով այրված խոտի հակերի համար:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: |