2025 թվականի N_ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՄԱՐՏՈՒՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՄԱՐՏՈՒՆԻ ՔԱՂԱՔԻ ՄՅԱՍՆԻԿՅԱՆ, Գ. ԶԻՐՈՅԱՆ, ՍԱՅԱԹ-ՆՈՎԱՅԻ ՓՈՂՈՑՆԵՐԻ ԽԱՉՄԵՐՈՒԿԻՑ ՄԻՆՉԵՎ ՆԵՐՔԻՆ ԳԵՏԱՇԵՆ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ ԹԻՎ 2 ԴՊՐՈՑԻ ԽԱՉՄԵՐՈՒԿ 3349 ՄԵՏՐ ԵՐԿԱՐՈՒԹՅԱՄԲ ԱՎՏՈՃԱՆԱՊԱՐՀԻ ՀԻՄՆԱՆՈՐՈԳՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՍԱՀՄԱՆՎԱԾ ՏԵՂԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆ ԿԻՐԱՌԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով «Տեղական տուրքերի և վճարների մասին» օրենքի 16-րդ հոդվածի պահանջով՝ համայնքի ավագանին որոշում է.
- Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի Մարտունի քաղաքի Մյասնիկյան, Գ. Զիրոյան, Սայաթ-Նովայի փողոցների խաչմերուկից մինչև Ներքին Գետաշեն բնակավայրի թիվ 2 դպրոցի խաչմերուկ 3349 մետր երկարությամբ ավտոճանապարհի հիմնանորոգման աշխատանքների համար սահմանված տեղական տուրքի՝ շինարարության թույտվության վճարի նկատմամբ սահմանել զրոյական դրույքաչափ:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
|
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ՀՈՎՀԱՆՆԵՍ ՀՈՎԵՅԱՆ
|
|
Կից փաստաթղթեր՝ |
 |
(112.39 Կբ)
|
|
|
Նախագծի քննարկման արձանագրությունը |
|
|
|