Այսօր: Շաբաթ, 4 Մայիսի 2024թ.
Մարտունու համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 10
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՄԱՐՏՈՒՆԻ ՀԱՄԱՅՆՔ
Որոշում N 800-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ Մարտունի ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնք
ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք. Մարտունի, +(374) 60 743401, info@martuni.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

23 ապրիլի 2024 թվականի N 800-Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՄԱՐՏՈՒՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՆԵՐՔԻՆ ԳԵՏԱՇԵՆ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ ՎԵՐԻՆ ԴՈՒՐԱՆ ԹԱՂԱՄԱՍԻ 6-ՐԴ ՓՈՂՈՑ, ԹԻՎ 5 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ 05-066-0165-0005 ԿԱԴԱՍՏՐԱՅԻՆ ԾԱԾԿԱԳՐՈՎ ՀՈՂԱՄԱՍՈՒՄ ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՑՎԱԾ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ՕՐԻՆԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի դրույթներով, 16.12.2021 թվականի ՀՕ-397-Ն օրենքի 2-րդ հոդվածի 2-րդ մասով, «Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, հիմք ընդունելով «Ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի թիվ 912-Ն որոշումը, Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի հունիսի 4-ի N1023-Ն որոշումը, Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի ավագանու 29.03.2024 թվականի N33-Ա որոշումը, նկատի ունենալով, որ կառույցների պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը կամ վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը, կառուցված չեն ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, կառուցված չեն քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով, չեն առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք, ինչպես նաև հիմք ընդունելով Լևիկ Ազատի Փինաչյանի  16.04.2024 թվականի №2606-Ք դիմումը՝ որոշում եմ.

  1. Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի Ներքին Գետաշեն բնակավայրի Վերին Դուրան թաղամասի 6-րդ փողոց, թիվ 5 հասցեում գտնվող, Լևիկ Ազատի Փինաչյանին  (ծնված՝ 05.01.1949 թվականին), Աստղիկ Վահրիճի Փինաչյանին  (ծնված՝ 10.01.1953 թվականին), Նաթելա Լևիկի Փինաչյանին  (ծնված՝ 02.07.1976 թվականին), Նաիրա Լևիկի Փինաչյանին  (ծնված՝ 06.01.1979 թվականին) և Մխիթար Լևիկի Փինաչյանին  (ծնված՝ 28.01.1984 թվականին) ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով պատկանող 05-066-0165-0005 կադաստրային ծածկագրով 0.12182 հա փաստացի օգտագործվող բնակելի կառուցապատման հողամասի վրա ինքնակամ կառուցված 61.6 քմ արտաքին մակերեսով նկուղը (ներքին մակերեսը՝ 44.09 քմ, կառուցված՝ 2013 թվականին), 3.02 քմ մակերեսով աստիճանները (կառուցված՝ 2013 թվականին), 120.0 քմ արտաքին մակերեսով բնակելի տունը (ներքին մակերեսը՝ 88.94 քմ, կառուցված՝ 2014 թվականին), 82.63 քմ ընդհանուր արտաքին մակերեսով ավտոտնակ-հացատուն-անասնաշենքը (ներքին մակերեսը՝ 63.71 քմ, կառուցված՝ 2015 թվականին) և 15.42 քմ մակերեսով աստիճանահարթակը (կառուցված՝ 2014 թվականին) ճանաչել օրինական:
  2. Ինքնակամ կառույցների օրինականացման վճարը կազմում է՝
    նկուղի համար՝ 61.6x10000x0.1028=63325 (վաթսուներեք հազար երեք հարյուր քսանհինգ) ՀՀ դրամ.
    աստիճանների համար՝ 3.02x10000x0.1028=3105 (երեք հազար հարյուր հինգ) ՀՀ դրամ.
    բնակելի տան համար՝ 120.0x10000x0.1028=123360 (հարյուր քսաներեք հազար երեք հարյուր վաթսուն) ՀՀ դրամ.
    ավտոտնակ-հացատուն-անասնաշենքի համար՝ 82.63x6000x0.1028=50966 (հիսուն հազար ինը հարյուր վաթսունվեց) ՀՀ դրամ.
    աստիճանահարթակի համար՝ 15.42x10000x0.1028=15852 (տասնհինգ հազար ութ հարյուր հիսուներկու) ՀՀ դրամ.
    ընդամենը՝ 256608 (երկու հարյուր հիսունվեց հազար վեց հարյուր ութ) ՀՀ դրամ։
  3. Օրինականացման համար հիմք ընդունել լիցենզավորված չափագրողի կողմից ներկայացված հատակագիծը:
  4. Առկա է Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի կողմից տրամադրված հաշվառման (չափագրման) տվյալների մուտքագրման տեղեկանքը (հաշվառման տվյալների ծածկագիրն է՝ 2023KLTAWC):
  5. Սույն որոշման ընդունման օրվանից օրինականացման համար սահմանված վճարները 60-օրյա ժամկետում չվճարելու դեպքում որոշումը համարել ուժը կորցրած:
  6. Անշարժ գույքերին տրամադրել Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզ, Մարտունի համայնք, Ներքին Գետաշեն բնակավայր, Վերին Դուրան թաղամաս, 6-րդ փողոց, թիվ 5 հասցեն։
  7. Սույն որոշումից բխող գույքային իրավունքները ենթակա են գրանցման Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի կողմից:
  8. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՀՈՎՀԱՆՆԵՍ ՀՈՎԵՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք. Մարտունի, Շահումյան 2, 1401
+(374) 60 743401
info@martuni.am
Պաշտոնական էլ. փոստ` 10025455@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՄԱՐՏՈՒՆՈՒ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner