Ղեկավարվելով « Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի պահանջներով և հաշվի առնեով, որ Արաքսյա Խաչատուրի Խաչատրյանի բնակելի տան ՝ քաղաք Մարտունի Սայաթ-Նովա փողոց թիվ 5 հասցեի տան կտուրը գտնվում է վթարային վիճակում. 1. Համաձայնություն տալ Մարտունի համայնքի 2021 թվականի բյուջեի վարչական մասի « Սոցիալապես անապահով անձանց» նախահաշվի 4729 հոդվածից 100000 (մեկ հարյուր հազար) Հայաստանի Հանրապետության դրամ գումար տրամադրել Մարտունի համայնքի բնակիչ Արաքսյա Խաչատուրի Խաչատրյանին որպես օգնություն տան փլուզված կտուրի նորոգման համար: |