Այսօր: Երկուշաբթի, 20 Մայիսի 2024թ.
Մարտունու համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 133
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՄԱՐՏՈՒՆԻ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշում N 56
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ Մարտունի ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնք
ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք. Մարտունի, +(374) 60 743401, info@martuni.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

18 օգոստոսի 2017 թվականի N 56

ՄԱՐՏՈՒՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ 2017Թ. ԲՅՈՒՋԵՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ  հոդվածի 1-ին մասի  5-րդ կետի պահանջներով.

1. Մարտունի համայնքի 2017թ. բյուջեի վարչական մասի պահուստային ֆոնդի 4891 հոդվածից 2447500  (երկու միլիոն չորս հարյուր քառասունյոթ  հազար հինգ հարյուր) ՀՀ դրամ տեղափոխել՝

 ա) «Մարտունու մարզադպրոց»  ՀՈԱԿ-ի նախահաշվի 4511 հդված՝ 306500(երեք հարյուր վեց հազար հինգ հարյուր) դրամ կոխի մարզիչի աշխատավարձը վճարելու համար:

 բ) «Սպորտային միջոցառումների կազմակերպում» նախահաշվի 4267 հոդված՝ 769000 (յոթ հարյուր վաթսունինը հազար) ՀՀ դրամ՝  գնդապետ Հ. Հարությունյանի հիշատակին նվիրված բոքսի ամենամյա միջազգային մրցաշարի մասնակիցների համար հյուրասիրության և նվերների գնման համար:

 գ)  «Նախադպրոցական կրթություն» նախահաշվի 4221 հոդված՝   200000 (երկու հարյուր հազար)  դրամ   քաղաքի նախադպրոցական հաստատությունների տնօրեններին,  դաստիարակներին   վերապատրաստման  նպատակով՝  ՀՀ կրթության ազգային ինստիտուտի երկու մասնագետների գործուղման ծախսերը վճարելու  համար:

 դ)  «Մարտունու կենտրոնական գրադարան» ՀՈԱԿ-ի նախահաշվի  4511 հոդված՝ 80000 (ութսուն հազար) դրամ   գրադարանի նախկին   տնօրեն Լիդա Ալեքսանյանին վաստակած հանգստի ուղարկելու համար, հուշանվեր գնելու և ֆուրշետի կազմակերպման նպատակով:

 ե)  «Ընդհանուր բնույթի հանրային ծառայություններ» նախահաշվի 4819 հոդվածից 127000 (մեկ հարյուր քսանյոթ հազար) դրամ տրամադրել   «ՀՀ Համայնքների միություն» իրավաբանական անձանց միությանը անդամավճար հատկացնելու համար:

 զ)  «Նախադպրոցական կրթություն» նախահաշվի 4267 հոդված՝265000(երկու հարյուր վաթսունհինգ հազար) դրամ՝ դպրոց հաճախող թվով 131 սաների համար գրենական պիտույքներ  գնելու  նպատակով:

 է) «Մարտունու արվեստի դպրոց»  ՀՈԱԿ-ի  նախահաշվի 4511 հոդված՝150000(մեկ հարյուր հիսուն հազար) ՀՀ դրամ՝ներկանյութերի և նկարչական պարագաների  գնման նպատակով:

 ը) «Սացիալական աջակցություն» նախահաշվի 4729 հոդված՝200.000 (երկու հարյուր հազար) ՀՀ դրամ  երկրապահ կամավորականների  միության Մարտունու բաժանմունքի նախագահ Վաչիկ Գևորգյանին,  Արցախի դպրոցականներին գրենական պիտույքներ գնելու և որպես օգնություն տրամադրելու համար:

 թ) «Ճանապարհային տրանսպորտ » նախահաշվի 4239 հոդված՝350.000 (երեք հարյուր հիսուն հազար) ՀՀ դրամ ճանապարհների գծանշման աշխատանքների  համար:

 2.  Մարտունի համայնքի 2017թ. բյուջեի ֆոնդային մասի «Ճանապարհային տրանսպորտ» նախահաշվի 5113 հոդվածից 6100000 (6 միլիոն մեկ  հարյուր հազար)  ՀՀ դրամ  տեղափոխել  «Օրենսդիր գործադիր մարմիններ, պետ կառավարում»  նախահաշվի 5129 հոդված՝ համակարգչային տեխնիկա  ձեռք բերելու  և 5600000(հինգ միլիոն վեց հարյուր հազար ) ՀՀ դրամ «Ընդհանուր բնույթի հանրային ծառայություններ» հախահաշվի 5129 հոդված՝ ՀՀ «գյուղատնտեսության ծրագրերի իրականացման գրասենյակ» ՊՀ -ից գյուղատնտեսական տեխնիկայի ձեռք բերման  նպատակով համաֆինանսավորման համար:

 3. Մարտունի համայնքի 2017թ. բյուջեի վարչական մասի «Քաղաքացիական կացության  ակտերի գրանցում» (01-03.01) նախահաշվի 4111 հոդվածից  126900 (մեկ հարյուր քսանվեց հազար ինը հարյուր) և 4221 հոդվածից 73100 (յոթանասուներեք հազար մեկ հարյուր) դրամ տեղափոխել նույն նախահաշվի 4112 հոդված:


Կողմ -8

ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ ՎԱՐԴԱՆ

ԳԱԼՍՏՅԱՆ ԱՐՏԱԿ

ԴԱՎԹՅԱՆ ՎԱՀԱԳՆ

ԶԻՐՈՅԱՆ ԱՐՏԱԿ

ՄՀԵՐՅԱՆ ՎԱՐԱԶԴԱՏ

ՄՈՍՈՅԱՆ ԱՐՄԵՆ

ՍԱՐԳՍՅԱՆ ԳԵՎՈՐԳ

ՍՏԵՓԱՆՅԱՆ ՏԻԳՐԱՆ

Դեմ -0

Ձեռնպահ -0


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՐՄԵՆ ԱՎԵՏԻՍՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք. Մարտունի, Շահումյան 2, 1401
+(374) 60 743401
info@martuni.am
Պաշտոնական էլ. փոստ` 10025455@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՄԱՐՏՈՒՆՈՒ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner