Այսօր: Հինգշաբթի, 16 Մայիսի 2024թ.
Մարտունու համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 229
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՄԱՐՏՈՒՆԻ ՀԱՄԱՅՆՔ
Որոշում N 826-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ Մարտունի ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնք
ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք. Մարտունի, +(374) 60 743401, info@martuni.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

29 ապրիլի 2024 թվականի N 826-Ա

ԴՐԱՍՏԱՄԱՏ ՌԱՖԻԿԻ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՎԱՐՉԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹ ՀԱՐՈՒՑԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 60-րդ հոդվածի 8-րդ կետի, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի, 38-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ և 4-րդ կետերի, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 29.1 հոդվածի 2-րդ մասի, 30-րդ հոդվածի 1-ին մասի բ կետի, 34-րդ հոդվածի պահանջներով, հիմք ընդունելով Մարտունու համայնքապետարանի աշխատակազմի գյուղատնտեսության և բնապահպանության  բաժնի գլխավոր մասնագետի ժամանակավոր պաշտոնակատար Արտյոմ Քոչարյանի 29․04․2024 թվականի զեկուցագիրը՝ համաձայն որի Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի Ծովինար բնակավայր, 3-րդ թաղամաս, 13-րդ փողոց, թիվ 57 հասցեի բնակիչ Դրաստամատ Ռաֆիկի Կարապետյանը (ծնված՝ 01.02.1962 թվականին) չի վճարել իրեն սեփականության իրավունքով պատկանող  05-003-0401-0051-001 կադաստրային ծածկագրով,  ՀՀ Գեղարքունիքի մարզ, Մարտունի համայնք, քաղաք Մարտունի, Երևանյան փողոց, թիվ 8/5 հասցեի  հասարակական նշանակության անշարժ գույքի գույքահարկը, որի հաշվարկված և չվճարված ընդհանուր հարկային պարտավորությունները 31.12.2023 թվականի դրությամբ կազմում են 178089 (հարյուր յոթանասունութ հազար  ութսունինը) Հայաստանի Հանրապետության դրամ, որից ապառք՝ 130624 (հարյուր երեսուն հազար վեց հարյուր քսանչորս) Հայաստանի Հանրապետության դրամ, տույժ՝ 47465 (քառասունյոթ  հազար չորս հարյուր վաթսունհինգ) Հայաստանի Հանրապետության դրամ, ինչպես նաև հաշվի առնելով, որ Դրաստամատ Ռաֆիկի Կարապետյանը պատշաճ ծանուցվել է նշված հարկային պարտավորությունների կատարման նպատակով, սակայն վերջինս կամավոր չի կատարում իրեն պատկանող անշարժ գույքի նկատմամբ կուտակված պարտականությունները՝ որոշում եմ․

  1. Դրաստամատ Ռաֆիկի Կարապետյանի նկատմամբ հարուցել վարչական վարույթ և լսումների օր նշանակել 2024 թվականի մայիսի 16-ին, ժամը 11:00-ին Մարտունու համայնքապետարանի վարչական շենքում (հասցեն` ք.Մարտունի, Շահումյան փողոց, թիվ 2)։
  2. Վարույթի իրականացումը հանձնարարել Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Մարտունու համայնքապետարանի վարչական վարույթի իրականացման հարցերով հանձնաժողովին։
  3. Սույն որոշման մասին ծանուցել Դրաստամատ Ռաֆիկի Կարապետյանին (հասցեն՝ Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնք, Ծովինար բնակավայր, 3-րդ թաղամաս, 13-րդ փողոց, թիվ 57):
  4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՀՈՎՀԱՆՆԵՍ ՀՈՎԵՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք. Մարտունի, Շահումյան 2, 1401
+(374) 60 743401
info@martuni.am
Պաշտոնական էլ. փոստ` 10025455@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՄԱՐՏՈՒՆՈՒ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner